News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օտարերկրյա ղեկավարները ցանկանում են, որ հաջորդ տարի ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում հաղթանակ տանի երկրի նախկին փոխնախագահ Ժոզեֆ Բայդենը: Երկուշաբթի Մոնթուրսվիլ քաղաքում (Փենսիլվանիա) իր աջակիցների առջեւ ելույթ ունենալով նման հայտարարությամբ հանդես է եկել  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը,  հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նա (Բայդենը) հայտարարել է, որ առաջադրվում է նախագահի պաշտոնում եւ ասել է, որ դա այն պատճառով է, որ օտարերկրյա առաջնորդները զանգահարել են նրaն եւ խնդրել են այդ անել, - պնդել է պետության ղեկավարը,-առանց որեւէ կասկածի: Օտարերկրյա երկրներին դա ավելի շատ դուր կգա(Բայդենի հաղթանակը)»:

Թրամփի կարծիքով՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Բայդենի դեպքում մյուս երկրները կարող են օգուտ քաղել:

«Նրանք Բայդենին են ցանկանում, որպեսզի Չինաստանը կարողանա շարունակել տարեկան 500 մլրդ դոլար եւ ավելին աշխատել՝ թալանելով ԱՄՆ-ին», -կարծում է հանրապետականը: Թրամփը վերջին օրերին բազմիցս քննադատել է դեմոկրատին:

Ելույթում Թրամփը նաեւ կատակով ենթադրել է, որ նա կարող է  հինգ ժամկետ  ԱՄՆ նախագահ լինել: «Եվ գուցե, եթե մեզ դա իսկապես շատ դուր գա, եւ եթե գործերը շարունակվեն այնպես, ինչպես հիմա, մենք կանենք այն, ինչ պետք է անենք: Մենք երեք, չորս, հինգ ժամկետ էլ կպաշտոնավարենք», - ելույթի ժամանակ կատակել է նախագահը, որը երեք անգամ ընդհատվել է այն պատճառով, որ հանդիպմանը ներկա աջակիցների ինքնազգացողությունը վատացել է:

ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի մեկնարկը կտրվի 2020 թվականի փետրվարին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ