News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ընդերքի օգտագործման արդյունքները պետք է հասանելի լինեն երկրի քաղաքացիներին, բոլորին, ոչ թե առանձին խմբերի: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, Գիտությունների ազգային ակադեմիայում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի ժամանակ հանքարդյունաբերության վերաբերյալ իր զեկույցի ժամանակ նշեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով, Հայաստանում ընդերքի օգտագործման արդյունքներից օգտվողները սահմանափակ են. «ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի պատասխանատուները չունենալով այդ ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիր, նպաստել են հանքարդյունաբերության տարերային զարգացմանը, որն իր հերթին կարող է դառնալ աղետների պատճառ: Որոշ հանքերի շահագործման դադարեցման փաստը դրանով է պայմանավորված:

Այն ներուժը, որ ունի հանքարդոյւնաբերությունը, պետք է օգտագործել, բայց պետք է օգտագործել նորովի՝ կառավարության ծրագրում ամրագրված նոր սկզբունքների համապատասխան»,-ասաց Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է հանքարդյունաբերության համապափակ քաղաքականության մշակում, որը կհավասարակշռի բնապահպանության ու տնտեսական նժարները:

Վահագն Խաչատրյանը նշեց, որ 2017-ին հանքարդյունաբերությունում զբաղվածները կազմել են ընդհանուր զբաղված բնակչության 0,7 տոկոսը, սակայն այդ ընկերությունների հարկերը կազմել են 7,1 տոկոս: Հանքարդյունաբերությունը ՀՆԱ-ում կազմել է 3,7 տոկոս:

Նա անհրաժեշտ համարեց ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիր մշակել, խրախուսել պոչամբարների վերամշակումը, նվազագույնի հասցնել հանքերի շահագործման հետեւանքով շրջակա միջավայրի վնասները, արագացնել նոր պղնձաձուլարանի կառուցումը:

Տնտեսագետը նկատեց, որ հանքարդյունաբերությունում գործող ընկերությունները հիմնականում գրանցված են օֆշորային գոտիներում կամ փոխկապակցված են դրանցում գրանցված ընկերությունների հետ: Այս ոլորտում չկան պետական ընկերություններ. «Ռուսական ընկերությունները շահագործում են հանքավայրերի զգալի մասը՝ Սոթքի, Կապանի ոսկու հանքավայր, Ագարակի, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրեր: Կան նաեւ անգլիական եւ այլ ծագում ունեցողներ, սակայն դրանց ծագումը կասկածելի է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Ամենաշատ