News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Էջմիածնի «Զվարթնոց» թաղամասում խնդիրը ոչ թե ջրի պակասն էր, այլ բնակիչների ապօրինի միջամտությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Վեոլիա ջուր» ընկերությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Օրերս Էջմիածին քաղաքի «Զվարթնոց» թաղամասի մի խումբ բնակիչներ հրապարակավ իրենց դժգոհությունն էին արտահայտել տարածքում անբավարար ջրամատակարարումից:

Այս կապակցությամբ Վեոլիա Ջուր ընկերությունը հարկ է համարում հանրությանը ներկայացնել հետեւյալ պարզաբանումը:

Թաղամասում ջրամատակարարման գործող գրաֆիկի խախտման մասին հայտնի է դարձել միայն նշված դեպքից. մինչ այդ բնակիչներից որեւէ ահազանգ ընկերության «Թեժ գծում» չի գրանցվել, գրավոր բողոքներ եւս չեն ստացվել: Հետեւաբար, այս պարագայում ոչ մի խոսք չի կարող լինել Օպերատորի ուշ արձագանքի մասին:

Վթարային ծառայությունն անմիջապես մեկնել է դեպքի վայր՝ խնդիրը պարզելու նպատակով: Իրականացված ուսումնասիրությամբ տարածքի բաշխիչ ցանցում վթար կամ տեխնիկական խնդիր չի հայտնաբերվել, ջրի քանակը նույնպես եղել է միանգամայն բավարար:

Փոխարենը «Զվարթնոցի»՝ դեպի այդ խնդրահարույց տարածք ձգվող ջրագծի փականներից երկուսի վրա հայտնաբերվել է բացվածքի խախտում; ասել է թե՝ արտաքին միջամտություն՝ ջրի հոսքը մեկ այլ ուղղությամբ ավելացնելու նպատակով: Ցավոք, մեզանում բնակիչների կողմից փականային համակարգին ապօրինի միջամտության դեպքերը քիչ չեն, ինչը հանգեցնում է ջրամատակարարման ռեժիմի խախտմանը, ինչպես մեր դեպքում: Սակայն տվյալ միջամտության շարժառիթն ընդհանրապես անհասկանալի է, քանի որ տարածքի եւ ոչ մի հասցեից անբավարար ջրաքանակի վերաբերյալ բողոքներ չկան:

Ինչեւէ, Վեոլիա ջրի կողմից ձեռնարկված միջոցների շնորհիվ փականները կարճ ժամանակամիջոցում կարգի են բերվել եւ «Զվարթնոցում» ներկայումս ջրամատակարարումն իրականացվում է գրաֆիկի համաձայն:

Տպել