News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չունի «Իմ քայլը» խմբակցության նույնիսկ նախնական համաձայնությունը արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ այն ձեւակերպումներով, որոնք առաջարկվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Լուսավոր Հայաստանը չունի «Իմ քայլը» խմբակցության նույնիսկ նախնական համաձայնությունը արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ այն ձեւակերպումներով, որոնք առաջարկվել է: Այս մասին հեռախոսազրույցում երեկ ասել եմ պարոն Գորգիսյանին, իսկ քիչ առաջ նաեւ պարոն Մարուքյանին»,–գրել է նա:

NEWS.am-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ասաց, որ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին միացել են 36 պատգամավորներ, սակայն Ազգային ժողովի նախագահությունը արտահերթ նիստի մասին կտեղեկացնի 5-օրյա ժամկետում. «Մենք առաջարկել էինք, որ նիստը գումարվի վաղը, սակայն Աժ նախագահությունը կտեղեկացնի 5-օրյա ժամկետում։ Այս պահին մենք պատրաստում ենք արտահերթ նիստի մասին հայտարարության տեքստը»։

Պատգամավորի խոսքով՝ այս պահին ԱԺ նախագահությունից նիստի մասին դեռ չեն տեղեկացրել։

Հիշեցնենք, որ ԼՀ խմբակցությունը երեկ առաջարկել էր արտահերթ նիստ հրավիրել եւ քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը եւ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։

Նշենք, որ մայիսի 20–ի առավոտից Նիկոլ Փաշինյանի հրահանգով քաղաքացիները արգելափակել էին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը եւ ելքերը։ Կեսօրին վարչապետը կառավարությունում խորհրդակցություն անցկացրեց դատական համակարգում տիրող իրավիճակի կապակցությամբ եւ ասաց, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել