News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են դիտարկվել որպես դատական համակարգի նկատմամբ ճնշում։ Այս մասին նշել են Հայաստանի մոնիտորինգի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) եւ Անդրեյ Շիրցելը՝ արձագանքելով մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բոլոր դատարնների մուտքներն ու ելքերն արգելափակելու կոչին: Այս կոչը հաջորդել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման որոշմանը։ 

«Մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական իշխանության անկախությունը օրենքի գերակայության նախապայման է, իսկ օրենքի գերակայությունը լավագույնս դրսեւորվում է քաղաքական դերակատարների ցանկացած  միջամտության բացակայության դեպքում։ Կան հստակ իրավական ընթացակարգեր, ինչպես բարձր իրավասության դատարաններ դիմելն է՝ վիճարկելու համար դատարանի այն որոշումը, որը  կասկածելի է թվում։ Օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը պահանջում է հարգանք այն ընթացակարգերի նկատմամբ, որոնք կոչված են պաշտպանել քաղաքացիներին՝ անկախ նրանից, թե ով է նա»,– հայտնում են նրանք։

«Այնուամենայնիվ, մենք ընդունում ենք, որ դատարանի այդ որոշմանը հաջորդած հանրային արձագանքը ընդգծում է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության դեռեւս ցածր  մակարդակը։ Դատական բարեփոխումները մնում են առաջնահերթություն, եւ մենք ողջունում ենք դատական համակարգում համընդգրկուն բարեփոխումներ իրականացնելու վարչապետ Փաշինյանի ցանկությունը, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ինչպես նաեւ նրա ցանկությունը՝ համագործակցել  Եվրոպայի խորհրդի հետ այդ հարցում»,– նշել են համազեկուցողները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Բաքուն որոշեց «վախեցնել» ԵԽ-ից դուրս գալով
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, չնայած այն հանգամանքին, որ ԵԽԽՎ երեկվա նիստում նշվել է, որ ադրբեջանական...
Ամենաշատ