News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Գիտությունների ազգային ակադեմիայում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովի ընթացքում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դժգոհություն հայտնեց, որ 2 բուհերի ղեկավար կազմից ոչ մեկը ներկա չէ:

«Մի տարօրինակ բանի մասին եմ ուզում ասել, ենթադրում եմ, որ դա հետագայում կշտկվի: Ես չեմ տեսնում այստեղ տնտեսագիտական թիվ 1 բուհի ղեկավարին կամ ղեկավարությանը: Քիչ առաջ իմացա, որ նրան հրավեր չի գնացել: Նրան հրավիրել եք հոդված տպագրելու, ինչ-ինչ հանգամանքներով չի ներկայացրել հոդված, բայց դա ընդհանրապես կապ չունի: Ձեր բոլոր ուղերձներն ուղղված են նաեւ ձեզ համար մասնագետ պատրաստող բուհին: Այդ բուհի ղեկավարը կամ ղեկավարությունից այստեղ մարդ չկա»,- ասաց նա:

Ի պատասխան՝ նախարարին տեղեկացրին, որ հրավերն ուղարկված է:

«Հրավեր ուղարկել ենք Տնտեսագիտականի եւ Ագրարային համալսարանի ռեկտորներին, բայց ոչ մեկը չի արձագանքել»,-ասաց գիտաժողովի կազմակերպիչներից մեկը:

Տպել
Ամենաշատ