News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Տալլինում գտնվող Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) մայիսի 20-ին հանդիպել է Էստոնիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի քաղաքական վարչության պետ, դեսպան Պրիիտ Տուրկին (Priit Turk):

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է 2019թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները եւ հույս հայտնել, որ էստոնական առաջատար ընկերություններն իրենց ակտիվ մասնակցությունը կունենան այս միջոցառմանը:

Այդ համատեքստում կողմերը քննարկել են միջոցառմանը զուգահեռ հայ-էստոնական թվային համատեղ միջոցառում անցկացնելու, ՏՏ ոլորտում համագործակցությանը միջկառավարական մակարդակ հաղորդելու հնարավորությունը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաեւ երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունների անցկացմանը, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպմանը, ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող մի շարք հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ