News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ-ում չպետք է լինեն այնպիսի երեւույթներ, սկսած կրթական համակարգից, վերացրած քաղաքականով, որոնք անընդհատ մարդուն ներշնչեն, որ ինքն ինչ-որ բան չի կարող, որ իր մոտ չի ստացվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԳԱԱ-ում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշները Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա Հայաստանում թիվ մեկ թշնամին է:

«Սա այն ֆենոմեն է, որ իր հետեւից բերում է աղքատություն ու հուսահատություն: Դա բերում է նրան, որ մեր երկրում փախեփախի մթնոլորտն է ձեւավորվում, որ մեկ է էստեղ հեռանկար չկա, եկեք մի բան փախցնենք, տանենք յոլա գնանք»,-ասաց նա:

Վարչապետը կարեւորեց ընկերությունների բաժնետոմսերի բաց վաճառքի թեման՝ նշելով, որ իրենք կառավարությունում մտածում են որեւէ ընկերություն առողջացնել եւ բաժնետոմսերը հանել ազատ վաճառքի՝ ոլորտը զարգացնելու նպատակով:

Փաշինյանի խոսքով, դա հնարավորություն կտա ընկերություններին ներդրումների համար միջոցներ ձեռք բերել բաժնետոմսերի վաճառքի ճանապարհով, քաղաքացիներն էլ բաժնետոմսերում ներդրումներ անելու հնարավորություն են ստանում. «Երբ մենք ասում ենք, որ բանկերում ավանդներն աճում է, արագ հակադարձ քննադատություն է հնչում, թե քաղաքացիները ներդնելու ուրիշ տեղ չունեն: Իսկապես սա մեծ խնդիր է: Աշխարհում ներդրումների լավագույն ձեւերից մեկը բաժնետոմսերում ներդրումներն են՝ IPO-ների միջոցով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ