News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և Սյունիքի մարզի դատախազության կողմից ստուգվել է ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակը, ինչպես նաև կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունը և համաչափությունը:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգման ընթացքում արձանագրվել են մի քանի խախտումներ: Մասնավորապես ԿՀ-ում պահվող անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ոլորտում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ չեն իրականացնվել ՔԿՀ-ում պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտություններ: Արձանագրվել է, որ չնայած շենքային անբարենպաստ պայմաններին՝ ՔԿՀ-ի խցերի սանիտարահիգիենիկ վիճակն ընդհանուր առմամբ բավարար է:

Պատժախցերը և կարանտինային խուցը ապահովված չեն եղել բնականոն կենցաղավարման համար անհրաժեշտ որոշ պարագաներով ու գույքով: Կացարաններում, պատժախցերի պատերին արձանագրվել են քրեական ենթամշակույթի չգրված կանոնները բնորոշող փորագրված կամ նկարված նշաններ, մեկ խցում առկա են եղել արգելված առարկաներ:

Առանձին խնդիրներ կապված են եղել պահվող անձանց կողմից հեռախոսակապից օգտվելու, կալանավորված անձանց և փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների զբոսանքի կազմակերպման ընթացակարգերի պահպանման հետ:

Պահվող անձանց անձնական գործերի ուսումնասիրության արդյունքնում պարզվել է, որ առանձնակի դաժանությամբ կատարված հանցագործության համար դատապարտված ոչ բոլոր աձինք են  հաշվառվել որպես ագրեսիվության, կոնֆլիկտայնության բացասական հակում ունեցող դատապարտյալներ, ինչն անհրաժեշտ է  նրանց հետ հոգեբանական աշխատանքներ տանելու համար: 

Պարզվել է, որ պահվող անձանց նկատմամբ տույժեր կիրառելու վերաբերյալ կայացված մի շարք որոշումներում չի պահպանվել օրենսդրությամբ սահմանված՝ կարգապահական տույժ կիրառելու համաչափության սկզբունքը: Նախկինում ընդհուպ ներքին կանոնակարգը չարամտորեն խախտելու համար տույժի ենթարկված անձինք,  հերթական խախտումը կատարելու համար, ենթարկվել են դրա ծանրությանն ու բնույթին անհամաչափ մեղմ կարգապահական տույժի:

Ստուգումների արդյունքները քննարկվել են ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Փաստվել է որ, թերությունների, խախտումների մի մասը ՔԿՀ-ի վարչակազմի կողմից վերացվել է հենց ստուգման պահին:      ՔԿՀ վարչակազմը պարտավորվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ առավել երկարատև ժամանակ պահանջող խախտումների վերացման ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութի «պլանտացիա»
Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն...
Ոտքը վնասած ԱՄՆ քաղաքացուն գետից դուրս են բերել փրկարարները
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար․․․․
Կաքավ որսացող տղամարդը բերման է ենթարկվել
Հունիսի 23-ին ոստիկանության Կապանի բաժնի, Սյունիքի մարզային վարչության, ՃՈ 2-րդ գումարտակի ծառայողների եւ ՀՀ բնապահպանության նախարարության...
Մաշտոցի ոստիկանները բացահայտել են կիթառի գողությունը
Ֆուչիկի փողոցների խաչմերուկից, գողությունը կատարելու կասկածանքով...
Գյումրիում 3 քաղաքացի թունավորվել է ձմերուկ ուտելու հետեւանքով
Պարզվել է, որ քաղաքացիները թունավորվել են տանը ձմերուկ ուտելու հետեւանքով...
Հրազդան քաղաքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը
դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ...