News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մենք հաճախ ենք ընտրություն կատարում անկատար տարբերակների երկու լրակազմերի միջեւ՝ ընտրելով երկու չարիքից փոքրագույնը: Սթենֆորդի համալսարանի մասնագետներն առաջարկում են նույն սկզբունքը կիրառել մթնոլորտի աղտոտման եւ գլոբալ տաքացման դեմ պայքարում, փոխանցում է Americaru-ն: 

Ջերմոցային որոշ գազեր զգալիորեն ավելի վատն են, քան մյուսները՝ այն տեսակետից, թե որքան ջերմություն են պահում մթնոլորտում: Եթե մենք կարողանայինք ամենավտանգավոր ջերմոցային գազերը վերափոխել պակաս վնասակարի, ապա օգուտ կստանայինք, կարծում են Սթենֆորդի փորձագետները:

Նրանք ցանկանում են ամենանենգ ջերմոցային գազերից մեկը՝ մեթանը, վերափոխել ածխաթթու գազի: Մեթանը մթնոլորտ արտանետվելուց հետո առաջին 2 տասնամյակի ընթացքում գրեթե 84 անգամ ավելի ուժեղ է ազդում կլիմայի վրա, քան ածխաթթու գազը: Դրա վերափոխումը CO2-ի կկարողանար զգալիորեն դանդաղեցնել մոլորակի տաքացումը:

Հեղինակների խմբի գանահատմամբ՝ այս փոխակերպումը կվերացներ գլոբալ տաքացման ընդհանուր գործոնի մոտ մեկ վեցերորդ մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ