News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սառցադաշտերի հալվելու պատճառով համաշխարհային օվկիանոսը կարղ է մինչեւ 2100 թվականը  2 մ բարձրանալ եւ դա առափնյա քաղաքների, այդ թվում Նյու Յորքի ջրածածկման պատճառ կդառնա, հաղորդում է Americaru-ն:

Առաջատար փորձագետները պնդում են, որ գլոբալ տաքացման պատճառով ծովերի մակարդակի բարձրացմանը զուգընթաց վատագույն դեպքում ԱՄՆ-ի առափնյա քաղաքների մեծ մասը արդեն հարյուրամյակի վերջում կարող է ամբողջությամբ անհետանալ:

Եթե կլիմայի փոփոխությունները չհաջողվի վերահսկվել, ծովի մակարդակը 2 մետր կբարձրանա, նման եզրակացության է եկել 22 առաջատար գիտնականներից կազմված խումբը՝ օգտագործելով աշխարհի բեւեռային շրջաններում սառույցի հալումը չափելու նոր մեթոդները:

Ծովի մակարդակի բարձրացման հիմնական պատճառ կլինի Գրենլանդիայում եւ Անտարկտիդայում հսկա սառցաշերտերի շարունակական հալումը:

New Scientist-ի տվյալներով, նոր արդյունքները կրկնակի գերազանցում են ՄԱԿ-ի Կլիմայի հարցով փորձագիտական խմբի վերջին հիմնական զեկույցում ներկայացված վերին սահմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ