News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարությունյան Մանուկյանի նախագահությամբ այսօր՝ մայիսի 21-ին, մեկնարկեց նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստը։

Լեւոն Երանոսյանը մինչեւ դատական նիստը լրագրողներին փոխանցեց գրավոր հայտարարություն, որում նշված է, որ ինքը մեղադրանքը չի ընդունում։

Դատական նիստի սկզբում Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը միջնորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի քրեական գործով որպես վկաներ հարցաքննելու առնչությամբ։

«Վկայակոչված ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյաները դեպքի ժամանակ գտնվել են դեպքի վայրում եւ ականատես են եղել գործողություններին, որոն կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել Լեւոն Երանոսյանին։ Նիկոլ Փաշինյանը եւս ներկա է գտնվել այնտեղ եւ տիրապետում է տեղեկության, որը սույն գործքի դատաքննության ժամանակ անհրաժեշտ է պարզաբանել։

Մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ չի նշել որեւէ պատճառաբանություն, թե ինչ կարեւոր տեղեկություն պետք է վկաները հայտնեն գործի վերաբերալ, ուստի գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման:

Տուժող կողմի համար ևս հասկանալի չէր, թե ինչ տեղեկություն պետք է հայտնեն Նիկոլ Փաշինյանը, Վալերի Օսիպյանը եւ Հունան Պողոսյանը: Տուժող Զավեն Գրիգորյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նշեց, որ հասկանալի չէ, թե ինչ փաստի, փաստերի հանգամանքների վերաբերյալ պետք է ցուցմունք տան նրան:

Դատարանը որոշեց նշված միջնորդության քննարկումը հետաձգել եւ դրան անդրադառնալ դատաքննության արդյունքում:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

 Երանոսյանին վերագրվող գործողությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 16-ի և ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2023-ի քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 32 մլրդ 303 մլն դրամի վնաս. Դատախազության ամփոփումը
Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները...
Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են  «Hyundai»-ն և Opel-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Մարտի 19-ին, ժամը 09:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Աբրահամյան
Նշված ողբերգական դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության...
Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, 3 մարդ հոսպիտալացվել է
Մարտի 19-ին, ժամը 08:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ճամբարակում տուն է փլուզվել. ներսում քաղաքացի է եղել. փրկարարները նրան պատուհանից դուրս են բերել
Մարտի 19-ին, ժամը 12:03-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Արմավիրի մարզում բախվել են «Lexus»-ն ու «LADA Priora»-ն. կա 1 զոհ. բժիշկները պայքարում են 3 վիրավորի կյանքի համար
Այսօր՝ մարտի19-ին, խոշոր ատովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Ամենաշատ