News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

World Bloggers Awards պարգեւատրման արարողությունը, որը կբացահայտի աշխարհի առաջին եւ ամենաազդեցիկ բլոգերներին, կանցկացվի Կաննում մայիսի 24-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Martinez հյուրանոցում միջոցառմանը կմասնակցեն աշխարհի  ամենահայտնի բլոգերները ամենատարբեր բնագավառներից՝ նորաձեւությունից մինչեւ քաղաքականություն:

Հավակնորդների թվում երկու ռուսաստանցի կա՝ Վիկտորիա Բոնյան եւ Իրինա Գոլդմանը (Իրինա եւ Սպեյս): Բլոգերներին կպարգեւատրեն 22 ամենատարբեր անվանակարգերում:

Միջոցառման հեդլայներ կդառնա Ջանլուկա Վակկին, որը համացանցում հայտնի է որպես պարող միլիոնատեր:

Արարողության կազմակերպիչները ակնկալում են, որ բլոգերների էջերում ուղիղ եթերում իրադարձությանը կհետեւի մոտ 100 մլն մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ