News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արտաքին ազդեցությունը բացասական ներգործություն ունեցավ Հայաստանում ներքին պահանջարկի եւ գնագոյացման վրա։ Այս մասին մայիսի 21-ին Հայաստանի Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով ԿԲ տարեկան հաշվետվությունը 2018 թվականի դրամավարկային քաղաքականության մասին։

Նա ավելացրել է, որ դրա արդյունքում գնաճը 2018 թվականի վերջին կազմել է 1,8 տոկոս։ «2019 թվականի առաջին եռամսյակում գնաճը կազմել է 1,9 տոկոս, ինչը ցածր ցուցանիշ է։ Այդ գործոնը, ինչպես նաեւ տնտեսության աճի դանդաղման համաշխարհային միտումները հանգեցրել են դրամավարկային պայմանների խթանման չափի մեծացման անհրաժեշտության՝ 0,25 տոկոսով իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, եւ դա՝ այն պայմաններում, որ ամբողջ աշխարհում տոկոսադրույքը հիմնականում բարձրացել է։ Հիմա այդ թիվը Հայաստանում կազմում է 5,75 տոկոս»,- նշել է ԿԲ փոխնախագահը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» վճարային համակարգը չի սահմանափակում աշխատանքը Հայաստանի բանկերի հետ
«Միր» վճարային համակարգը չի սահմանափակում աշխատանքը...
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար...
Ճապոնիայի Կենտրոնական բանկը 17 տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքը
Ճապոնիայի ԿԲ-ն բարձրացրել է տոկոսադրույքը...
ՀՀ բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը. ՌԲԿ
Մարտի 30-ից կդադարեցվի «Միր» քարտերի ընդունումը...
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
Թողարկողին պիտի կրթել, փորձի վրա բացատրել ու էքսպերտիմենտալ եղանակով ապացուցել, որ արժեթղթերի թողարկմամբ ֆինանսների ներգրավումը կարևոր քայլ է ֆինանսական անկախության ճանապարհին...
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback
Առաջարկը գործում է ամբողջ տեսականու համար...
Ամենաշատ