News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունների նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստը վաղը չի կայանա, որովհետեւ փաթեթն ամբողջական չէ, իրենք չեն ներկայացրել հայտարարության նախագիծը: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Կարապետյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած արտահերթ նիստի մասին կարող եմ ասել, որ հայտարարության նախագիծ կցված չի եղել, ընդամենն առաջարկ է եղել, որ այսինչ օրն անցկացնենք նիստ: Նախագիծը չկա, եւ փաստաթղթերը հետ են վերադարձվել, որ փաթեթը նորմալ ներկայացվի: Եթե նախագիծ չկա, ի՞նչը քննարկենք»,- ասաց նա:

Կարապետյանը նշել է, որ նոր ստորագրահավաք անցկացնելու անհրաժեշտություն չկա, պետք է պարզապես համալրվեն փաստաթղթերը:

Նա պարզաբանեց, որ եթե ԱԺ արտահերթ նիստի օրը 5-օրյա ժամկետից շուտ լինի, ապա նախաձեռնողները պետք է հիմնավորված միջնորդություն ներկայացնեն ԱԺ խորհրդին, պետք է խորհրդի նիստ գումարվի, որպեսզի հրավիրվի արտահերթ նիստ:

Տպել
Ամենաշատ