News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

1-ին զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական զորավարժություն` տանկային, մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ուսուցանվող կազմին ցուցադրական կետերում ներկայացվել է զորավարժության նախապատրաստման և անցկացման կարգը:

Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները հաջողությամբ կատարել են առաջադրված բոլոր խնդիրները: Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանը բարձր է գնահատել զորավարժության արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ