News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
478.04
EUR
535.55
RUB
7.47
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

11 մարդ, ներառյալ մեկ օրենսդիր եւ նրա ընտանիքի չորս անդամ, սպանվել են զինյալների հարձակման ժամանակ արեւելյան Արունաչալ-Փրադեշ նահանգում, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ոստիկանության բարձրաստիճան աշխատակցին։

Ոստիկանները տեղեկացրել են, որ զինված գրոհայինները կրակել են ավտոշարասյան վրա։ Մեքենաներից մեկում գտնվել է նահանգի օրենսդիր ժողովի անդամ Տիրոնգա Աբոն։

«Մենք դեռ պետք է պարզենք այն խմբին, որը պատասխանատու է հարձակման համար»,- Reuters-ին ասել է ոստիկանության աշխատակիցը։ Նրա խոսքով՝ շրջանը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, շատ հեռու է, ինչը դժվարացնում է հարձակման հետաքննությունը։

Հարձակումները հնդիկ պաշտոնյաների վրա անջատողականների կողմից վերջին տարիներին նվազել են, թեեւ տասնյակ խմբավորումներ դեռեւս գործում են երկրի հյուսիսային եւ արեւելյան շրջաններում։

Ապրիլին հինգ մարդ, այդ թվում մեկ պատգամավոր Հնդկաստանի կառավարող կուսակցությունից, սպանվեցին արեւելյան Չհաթիսհարխ նահանգում մաոական զինյալների ռումբի պայթյունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով ներմուծված դեղորայքը՝ թուրքերեն մակնշմամբ
Ըստ քաղաքացու հայտարարության, դեղորայքը ձեռք է բերվել Թուրքիայից, իսկ Վրաստանն այս պարագայում հանդիսացել է տարանցիկ գոտի…
Դատախազի այցից հետո «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժը կրող անձը դադարեցրել է հացադուլը
2019 թվականի հունիսի 19-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի նկատմամբ հսկողություն իրականացնող՝ Լոռու մարզի դատախազության դատախազն այցելել և հարցման է ենթարկել Ա.Ղ.-ին...
Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցու հետեւում երկու տնակներ են այրվում. Երկրորդ մարտական հաշվարկն է միացել (վիդեո)
Դեռեւս մեկ մարտական հաշվարկ է աշխատում: Այժմ ջրատարի կարիք է զգացվում, եւ այն արդեն ճանապարհին է…
Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել
Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության…
Նաիրիի ոստիկանները բացահայտել են Քասախում կատարված բնակարանային գողությունը
Պատշգամբում գտնվող մետաղյա պահարանից գողացել 450.000 դրամ, 80 եվրո եւ 590 դոլար՝ պատճառելով մոտ 772.000 դրամի վնաս...
Հեռացվել է Շերեմետեւոյի աղետի տեսանյութը տարածած ոստիկանը
Շերեմետեւոյի աղետի տեսանյութը տարածել է երկու ոստիկան...