News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը շատ, շատ վտանգավոր խաղ է խաղում Պարսից ծոցում: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Ոչ մեծ տարածաշրջանում այդ ռազմական կարողության առկայությունը ռիսկեր է ծնում, անհրաժեշտ է չափազանց զգույշ լինել: Միացյալ Նահանգները շատ, շատ վտանգավոր խաղ է խաղում»,- ասել է նա՝ մեկնաբանելով Պարսից ծով ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիր եւ ռմբակոծիչներ ուղարկելու որոշումը:

Զարիֆի խոսքով՝ Թեհրանը բանակցություններ չի սկսի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, եթե Վաշինգտոնը «հարգանք չցուցաբերի»՝ իրականացնելով 2015 թ. Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրով իր պարտավորությունները:

Խոսելով Թրամփի՝ Թեհրանին ուղղված ուղիղ բանակցությունների կոչերի ու Իրանի հասցեին հնչեցված սպառնալիքների մասին, Զարիֆը նշել է, որ Իրանը երբեք ստիպողաբար բանակցություններ չի վարի: «Դուք չեք կարող սպառնալ իրանցիներին եւ սպասել, որ նրանք կբանակցեն: Պետք է հարգեք, այլ ոչ թե սպառնալիքներ հնչեցնեք»,- հավելել է Իրանի արտաքին գործերի նախարարը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ