News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 24
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Հայաստանի «Խուլերի միավորում» հասարակական կազմակերպության շենքի դիմաց երեկ՝ մայիսի 20-ին, միջադեպ է տեղի ունեցել միավորման անդամների և ոստիկանների միջև: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի «Խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Գրիգորյանը:

Նա հայտնեց, որ իրենց ՀԿ-ն պետական ֆինանսավորում չունի, եւ ինքնաֆինանսավորվում է՝ շենքը վարձակալությամբ տալով մի շարք քաղաքացիների.

«ՀԿ-ի մի քանի անդամները դեմ են, որ շենքը վարձակալությամբ է տրվում, եւ վարձակալներին թույլ չեն տվել ներս մտնել, կոպիտ դիմադրության են արժանացել: Վարձակալներն էլ հրավիրել են ոստիկաններին, եւ նրանք էլ ՀԿ մի քանի անդամների բերման են ենթարկել»,- ասաց նա՝ հավելելով, որ բերման ենթարկելիս ՀԿ որոշ անդամներ դիմադրել են եւ քաշքշոց է սկսվել։

Հիշեցնենք, որ «Խուլերի միավորում» ՀԿ-ի անդամները ապրիլի 7-ին պահանջում էին միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի հրաժարականը:  Երկու թեւերի միջեւ տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետեւանքով մի քանիսը բերման էին ենթարկվել:

 

Տպել
Ամենաշատ