News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն «կասեցրել է» ամերիկյան շահերին ուղղված իրանական սպառնալիքը լարվածության կտրուկ աճից հետո, որն առաջացել էր տարածաշրջան ամերիկյան ռմբակոծիչներ ուղարկելուց հետո:

Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը, հաղորդում է AFP-ն:

«Կարծում եմ` մեր քայլերը շատ խելամիտ էին, եւ մենք կասեցրել ենք ամերիկացիների վրա հարձակումների հնարավորությունը», - ասել է  նա: «Ես կասեի, որ մենք գտնվում ենք մի ժամանակաշրջանում, երբ սպառնալիքը բարձր է մնում, եւ մեր խնդիրն է՝ համոզվել, որ իրանցիները սխալ հաշվարկներ չեն արել», - հավելել է  Շանահանը:

Հիշեցնենք, որ վկայակոչելով Իրանի կողմից  Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ուժերի եւ դաշնակիցների դեմ  սպառնալիքներին, ԱՄՆ-ն ավիակիր եւ ռմբակոծիչներ էր ուղարկել Պարսից ծոց: Բացի այդ, հետ էր կանչվել Իրաքում ԱՄՆ դեսպանատան անձնակազմի մի մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ