News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 24
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել ԼՂ հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ միջոցառում, որը կազմակերպվել էր Հայկական հարցերի հանձնախմբի եւ Ականազերծման հարցերի հանձնախմբի կողմից: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Միջոցառմանը խոսքով հանդես է եկել Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ եւ Ականազերծման հարցերի հանձնախմբի հիմնադիր համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիրը, որն անդրադարձել է Արցախում ականազերծման գործընթացի կարեւորությանը` նշելով, որ շարունակելու է Հանձնախմբերի շրջանակում աջակցել վերոնշյալ առաքելություններին Արցախում եւ ամբողջ աշխարհում:

Դեսպան Ներսեսյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Սփիրին միջոցառումը կազմակերպելու համար, ինչպես նաեւ բարձր գնահատել Հայկական հարցերի եւ Ականազերծման հարցերի հանձնախմբերի գործունեությունը: Դեսպան Ներսեսյանն ընդգծել է հակամարտության տեւական կարգավորման նպատակով Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհրաժեշտությունը` կարեւորելով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԱՄՆ միջնորդական ջանքերն` ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել նաեւ Արցախում ականազերծում իրականացնող «Հալո Թրաստ» կազմակերպության ներկայացուցիչներին: Միջոցառումն ուղեկցվել է Արցախում «Հալո Թրաստ» (Halo Trust) կազմակերպության գործունեությանը նվիրված նկարների ցուցահանդեսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղի հարցում մեր առավելությունը մեր միասնության մեջ է. փորձագետ
Փորձագետը նկատեց, որ շատ կարեւոր է Ղարաբաղում պատշաճ մակարդակով ընտրությունների անցկացումը...
ԵԱՀԿ դիտարկում է անցկացրել Բերդաշեն գյուղից դեպի հյուսիս-արևելք . այն նորմալ է անցել
Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը...
Արցախի ժողովուրդն է իր ճակատագրի տերը. Օվեռն Ռոն Ալպեր դեպարտամենտի ղեկավար
Պետք է լինել Հայաստանի կողքին հնարավոր աշխարհաքաղաքական տուրբուլենտության ժամանակ...
«Հրապարակ». Ոչ շահեկան զարգացումներ. Ղարաբաղի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում
Ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ ԱԺ-ն չեն փորձել կանխել…
30 տարում Արցախի խնդիրն այնպես պետք է լիներ, որ Ալիեւը ռիսկ չաներ տառ ու բառ հոխորտար. Ծառուկյան
Եղել է, ասել են, ընտանիքում էլ են խոսակցություններ լինում, բայց պետք է մտածենք, որ մեր խոսքերով կարող ենք վնասել ժողովրդին...
ԵԱՀԿ դիտարկումը Ակնայից դեպի հարավ-արեւելք ընկած հատվածում նորմալ է անցել
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են...
Ամենաշատ