News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել են ընտանիքների ապահովության գնահատման համակարգի բարեփոխմանը վերաբերող հարցեր: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Նախ ներկայացվել է ամփոփ վերլուծություն՝ 1994 թվականից ներդրված Ընտանիքի ապահովության գնահատման գործող համակարգի (Փարոս) պայմաններում առկա իրավիճակի, գնահատման սկզբունքների, աջակցության տեսակների եւ համակարգի թերությունների վերաբերյալ: Որպես այդպիսիք՝ նշվել են տարիներ շարունակ համակարգում նույն ընտանիքների ընդգրկվածությունը, մարդկային գործոնով պայմանավորված սուբյեկտիվ չափանիշների առկայությունը, համակարգից դուրս գալու մոտիվացիայի բացակայությունը, սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդկանց կողմից ոչ նախաձեռնողականությունը եւ այլն: Այնուհետեւ ներկայացվել է առաջարկվող նոր համակարգի նախնական տարբերակը, որը մշակվել է՝ հիմքում ունենալով աղքատության հետեւանքների վերացման, գնահատված կարիքի եւ աջակցության փաթեթի համապատասխանության, սուբյեկտիվ չափանիշների եւ մարդկային գործոնի էական նվազեցման, համակարգից դուրս գալու մոտիվացիոն համակարգի ներդրման եւ այլ նպատակներ:

Առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք դիտարկումներ եւ առաջարկություններ:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, նշել է, որ ընտանիքի ապահովության գնահատման գործող համակարգն ուղղված չէ աղքատության հաղթահարմանը, եւ կառավարության համար առաջնահերթություն է սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող աջակցությունը դարձնել հնարավորինս հասցեական եւ նպատակային: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ պետության կողմից տրամադրվող աջակցությունը պետք է շոշափելի ազդեցություն ունենա աղքատության հաղթահարման եւ ծայրահեղ աղքատության վերացման առումով, այսինքն՝ նոր համակարգը պետք է լինի աղքատությունից դուրս բերող եւ ոչ թե աղքատ մնալու համար հարմար պայմաններ ստեղծող: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումներն աշխատանքային խմբի շրջանակում՝ բարեփոխման հայեցակարգի հիմքում դնելով հենց այս երկու նպատակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ում կզրկեն արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունից
Պետք է արգելվի արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունը...
ՀՀ իշխանությունները հրաժարվել են մասնավորեցնել Վրաստանի սահմանին մոտ գտնվող օդանավակայանը
Ստեփանավանի մոտ գտնվող օդանավակայանը հանվել է մասնավորեցման ենթակա գույքի ցուցակից...
Նախատեսվում է պետական տուրք մտցնել քաղավիացիայի շրջանակում մատուցվող ծառայությունների 13 տեսակների համար
Պետական տուրք մատուցվող ծառայությունների համար...
ՊԵԿ-ը 10 միլիոն դրամով տուգանել է «Երևան Սիթի»-ին
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի փետրվար...
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 18-ին, կազմել է…
Ամենաշատ