News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայն է Համայնքների պալատում բրեքզիթի հարցով երկրորդ հանրաքվեի մասին քվեարկություն անցկացնել, հաղորդում է BBC-ը:

Մեյի խոսքով՝ ինքն ու իր կաբինետը պատրաստ են որոշակի փոխզիջումների: Այդ փոխզիջումներից մեկը նոր հանրաքվե անցկացնելու կամ չանցկացնելու շուրջ քվեարկությունն է:

Ընդ որում, Մեյի խոսքով, հանրաքվեի մասին դրույթը ներառված է խորհրդարանի ծրագրում: Այդպիսով, վարչապետը կոչ է անում ԵՄ-ից դուրս գալու հակառակորդներին, որոնք կողմ են երկրորդ քվեարկությանը, միաժամանակ կողմ քվեարկել հանրաքվեին եւ ԵՄ-ից դուրս գալուն՝ համաձայնագրում նշված պայմաններով:

Միեւնույն ժամանակ, պատգամավորների մեծ մասը կողմ է հանրաքվեին: Նրանք հույս ունեն, որ բրիտանիացիները՝ իմանալով, թե ինչ դժվարությունների հետ է կապված բրեքզիթը, դեմ կքվեարկեն:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ