News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսուհին, ում ամուսինը զոհվել է Եթովպիայում Boeing 737 MAX ինքնաթիռի կործանման հետեւանքով, հայց է ներկայացրել ավիաընկերության դեմ՝ պահանջելով որպես փոխհատուցում առնվազն 276 մլն դոլար վճարել, հաղորդում է Reuters-ը:

Ավիաաղետի զոհ էր դարձել 157 ուղեւոր եւ անձնակազմի անդամները:

Դատական գործընթաց է սկսվել Չիկագոյի շրջանային դատարանում:

Բողոքում ասվում է, որ Boeing-ը չի կարողացել օդաչուներին պատշաճ կերպով տեղեկացնել ծրագրային ապահովման հետ կապված ռիսկերի մասին, ինչի հետեւանքով ինքնաթիռը կործանվել է:

Անցած շաբաթ Boeing-ը հայտարարել էր, որ ավարտին է հասցրել Boeing 737 MAX-ի ծրագրային ապահովման թարմացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ