News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Բակո Սահակյանի եւ «Իմ քայլի» փակ հանդիպումն անցել է բավականին կառուցողական, բացառությամբ մի էպիզոդի․ երբ Փաշինյանի ֆանատ Քրիստինե Պողոսյանն Արցախի նախագահին բարեւելուց հետո հարցրել է՝ Քոչարյանը ո՞նց է, Բակո Սահակիչը, որի հանդարտությանը կարելի է նախանձել, կոշտ արձագանքել է՝ եթե այդքան մտահոգ եք Քոչարյանի որպիսությամբ, կարող եք դիմել նրա գրասենյակ, եւ պահանջել է փոխադարձ հարգանքի մթնոլորտ պահպանել։

Հարցեր են հնչել ինչպես Արցախի շուրջ զարգացումների, այնպես էլ Արցախի նախկին եւ ներկա պաշտոնյաների հայտարարությունների մասին։ Հետաքրքրվել են Վիտալի Բալասանյանի պահվածքով։ Բակո Սահակյանը նշել է, որ կարելի էր ավելի կոռեկտ լինել, բայց «մարդու խառնվածքից է, բոլորս իրար նման չենք»։ Ասել է, որ եթե ինչ-որ խնդիր է առաջանում, չպետք է միմյանց հետ Ֆեյսբուքով խոսեն, ինքը պատրաստ է ցանկացած ֆորմատով հանդիպել՝ տհաճ նստվածքներից խուսափելու համար։

Հարցրել են Քոչարյանի կալանքը փոխելու երաշխավորության մասին, ասել է, որ դա ոչ միայն Քոչարյանի հետ ունեցած ընկերական հարաբերություններով էր պայմանավորված, այլեւ մթնոլորտը լիցքաթափելու, դատարանի մոտ հավաքված կողմ եւ դեմ քաղաքացիների միջեւ բախում թույլ չտալու ցանկությամբ։ Հետաքրքրվել են՝ Արցախից մարտի 1-ին Հայաստան զորք բերվե՞լ է,  նա կտրուկ հերքել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ