News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջապես Արարատ Միրզոյանը հնարավորություն ունեցավ մոտիկից տեսնելու ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, սեղմել նրա ձեռքը»,- ասաց մեր զրուցակիցը: Հիշենք` ԱԺ նախագահը Բիշքեկում մասնակցում էր ՀԱՊԿ խորհրդի նիստին, որ պետք է հաստատեր նաեւ տեւական ժամանակ քննարկվող ՀԱՊԿ կանոնադրական փոփոխությունները:

Ի դեպ, բիշքեկյան նիստից մի քանի օր առաջ` Մոսկվայում, ՀԱՊԿ մշտական խորհուրդն արդեն իսկ հաստատել էր այդ փոփոխությունները. «Դրանք առնչվում են ՀԱՊԿ քարտուղարի հետկանչման մեխանիզմներին. արդյոք այդ պաշտոնը մնո՞ւմ է նույն երկրին` օբյեկտիվ հետկանչման դեպքերում, թե՞ ռոտացիա է տեղի ունենում եւ անցնում հաջորդ երկրին։ Կա հետեւյալ մոտեցումը․ եթե 2 տարին լրացրել է, ապա ռոտացիան տեղի է ունենում, եթե պակաս է, տվյալ երկիրը կարող է այլ թեկնածու առաջարկել։ Բոլոր դեպքերում պետք է ասել, որ ՀՀ-ն այս փուլում շահած դուրս եկավ խաղից»: Էդ ինչպե՞ս։

«Շահեցինք այն առումով, որ մեր քվոտայի ժամկետը պահեցինք, եւ Բելառուսը չկարողացավ իր թեկնածուին` Զասին նշանակել. հիշեք, որ Բելառուսը ցանկանում էր Զասին նշանակել դեռ 18-ին, դեկտեմբերին Լուկաշենկոն հայտարարում էր, որ իրենց թեկնածուն է ՀԱՊԿ ղեկավարը, մենք  Բելառուսին ցույց տվեցինք, որ իր ուզածով չեղավ, ու Բելառուս-Ղազախստան «զագըվըրը» չկայացավ, ինչն Ադրբեջանի շահերից էր բխում»։

Իսկ ոչի՞նչ, որ այդ քայլերի արդյունքում ՀԱՊԿ կառույցը բավականին հեղինակազրկվեց, ի դեպ, ինչպե՞ս են, Ձեր գնահատմամբ, Փաշինյան-Ռուսաստան հարաբերությունները։ «Պրոբլեմներ կան, սակայն առկա են նաեւ դրական տենդենցներ։ Ընդ որում, պրոբլեմները ոչ այնքան Փաշինյանի, որքան նրա շրջապատի հետ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ...
Ամենաշատ