News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 27
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Նախօրեին տեղի ունեցած հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է Վոլգոգրադի մոտ Վոլժսկ քաղաքի Կանաչ կղզում գտնվող Արամ Բաղդասարյանի բազմազավակ ընտանիքի տունը:

Ընտանիքը Կանաչ կղզում ապրում էր մեծ երկհարկանի շենքում: Ամուսինները՝ Եկատերինան եւ Արամը, 5 երեխա ունեն. ամենափոքր երեխաները՝ երվորյակներ Նորիկը եւ Նելին ընդամենը 1 տարեկան 10 ամսական են, իսկ ավագ դուստրը՝ Անգելինան 9 տարեկան է: Զույգը եւս երկու դուստր ունի՝ 5-ամյա Գայանեն եւ 6-ամյա Լիանան: Դժբախտությունը բազմազավակ ընտանիքի դուռը թակել է մայիսի 20-ին 01.30-ին: Այդ ժամանակ բոլորն արդեն քնած էին: Առաջինը վատ բան է կասկածել Եկատերինան: Նա այրվածքի հոտ է զգացել եւ ամուսնուն՝ Արամին արթնացրել է: Տղամարդը կաթսայատուն է գնացել եւ տեսել, որ պատն արդեն կրակով է բռնված:

«Ես սկզբում սկսեցի կրակն ինքնուրույն մարել, բայց արագ հասկացա, որ դա անօգուտ է: Ամեն ինչ թողեցի եւ վազեցի կնոջս ու երեխաներիս փրկելու: Ոչ մի բան չվերցրեցինք, այդ թվում՝ փաստաթղթերը: Արդյունքում մեր ամեն ինչն այրվել է: Ընդ որում՝ հրշեջներն արագ եկան, արեցին իրենցից կախված ամեն ինչ»,- «Վոլգոգրադի բլոկնոտ»-ի թղթակցին պատմել է  ընտանիքի գլխավորը՝ Արամը:

Հրդեհի պատճառը պարզում են: Բայց Արամը հակված է այն վարկածին, որ էլեկտրալարի միակցում է եղել. «Մեզ մոտ լարումը մեծանում է: Մի քանի ամիս առաջ էլեկտրաէներգիայի լարման մեծացման պատճառով արդեն այրվել էին հեռուստացույցը եւ լիցքավորման սարքերը: Մտածում եմ, որ այս անգամ էլեկտրալարի միակցում է եղել, եւ հրդեհ է առաջացել»:

Ներկայումս մեծ ընտանիքին ապաստանել են ազգականները, իսկ պետությունը կես տարով 1-սենյականոց բնակարան է հատկացրել: Ընտանիքն այնտեղ կտեղափոխվի, երբ կենցաղի իրեր ձեռք բերի: Հիմա ընտանիքն, իհարկե, ամենից շատ դրամական միջոցների կարիք ունի:

«Մեծ թվով մարդիկ սնունդ եւ հագուստ բերեցին: Մեզ հիմա հնարավորության սահմաններում ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ, որ հասկանանք, թե հետո ինչպես ենք ապրելու: Նույնիսկ չգիտենք ինչից սկսել, ոչ մի փաստաթուղթ չի մնացել, իսկ մեր ամբողջ խնայողությունն այրվել է»,- պարբերականին ասել է Եկատերինան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևան-Իջևան ճանապարհին «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել գետը
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից․․․․
Կողք-կողքի կայանված երկու «Մերսեդեսներ»-ի բորտ-համակարգիչները գողացել են
Շենգավիթի ոստիկանների բացահայտումը...
Ճամբարակ-Սևան ճանապարհին «ՎԱԶ-2106»-ը բախվել է ճամփեզրի երկաթյա սյանը․ կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․․․․
Շոկային իրականություն. հայր ու դուստր՝ փորձելով գետով հատել ԱՄՆ սահմանը, խեղդվել են
Այս մեկ կադրն արտացոլում է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին միգրացիոն ճգնաժամի ողջ իրականությունը...
Մաշտոցի պողոտայում փորձել է գողանալ հեծանիվ. Հավաքարարը թույլ չի տվել
Հունիսի 25-ին, ժամը 05.17-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Մաշտոցի պողոտայում մի քաղաքացի...
Խոշոր հրդեհ՝ Խարբերդի ամառանոցներում․ կրակի դեմ պայքարել է ԱԻՆ 6 մարտական հաշվարկ
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ․․․․