News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի առաջադրել է Բարբարա Բարեթի թեկնածությունը ԱՄՆ ՌՕՈւ նախարարի պաշտոնում, որը թողնում է Հեզեր Ուիլսոնը։ Համապատասխան հաղորդագրությունն ամերիկյան առաջնորդը տեղադրել է Թվիթերում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ես ուրախ եմ հայտարարել Արիզոնայից Բարբարա Բարեթի՝ Aerospace Corporation-ի (կառավարության կողմից ֆինանսավորվող հետազոտական կենտրոնի) նախկին նախագահի նշանակման մասին ՌՕՈւ նախարարի պաշտոնում։ Նա լավ նախարար կլինի»,- գրել է պետության ղեկավարը։ Հիմա նրա թեկնածությունը պետք է պաշտպանի Կոնգրեսի Սենատը։

68-ամյա Բարեթն աշխատել է բանկային ոլորտում, բիզնեսում, ինչպես նաեւ զբաղեցրել Ֆինլանդիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը (2008-2009)։

Մարտին Հեզեր Ուիլսոնը հաստատել է ՌՕՈւ նախարարի պաշտոնից հեռանալու իր որոշումը։ Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում կատարելով ԱՄՆ վարչակազմում ունեցած աղբյուրին, տեղեկացրել էր, որ Ուիլսոնը կհեռանա մայիսի 31-ին եւ կգլխավորի Էլ Պասոյում Տեխասի համալսարանը։ Reuters-ի տվյալներով՝ նա որոշումը կայացրել է ինքնուրույն, նրա վրա ճնշում չի գործադրվել։ Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ Թրամփը Ուիլսոնին դիտարկել է Պենտագոնի ղեկավարի հնարավոր թեկնածուների թվում հունվարի 1-ին լիազորությունները վայր դնող Ջեյմս Մեթիսի փոխարեն։

Նախկին կոնգրեսական (հանրապետական Նյու Մեքսիկո նահանգից, 1998-2009) Ուիլսոնը ՌՕՈւ նախարարի պաշտոնն ստանձնել էր 2017 թվականի մայիսին։ ԱՄՆ ՌՕՈւ նախարարը քաղաքացիական պաշտոն է Պենտագոնում։ Նրա պարտականությունների մեջ են մտնում ռազմաօդային ուժերի առօրյա կյանքի, սարքավորումների, ֆինանսավորման ձեռքբերման հարցերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ