News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանը կարող է օգտագործել ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող հազվագյուտ հողերի մետաղները, որոնք պահանջված են բարձրտեխնոլոգիական ճյուղերում, որպես հաղթաթուղթ ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով South China Morning Post-ին։

Պարբերականն ուշադրություն է դարձրել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի այցին JL Mag Rare-Earth ձեռնարկություն երկրի Ցզյանսի արեւելյան նահանգում, որն արտադրում է հազվագյուտ հողերի մետաղներ։ Նախագահին ուղեկցում էր Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն, որը գլխավորում էր չինական պատվիրակությունը Վաշինգտոնի հետ առեւտրային բանակցություններում։

Փորձագետների կարծիքով՝ այցը ազդանշանն է այն բանի, որ Պեկինը կարող է հազվագյուտ հողերի մետաղներն օգտագործել որպես հաղթաթուղթ ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմում, ինչպես նաեւ վկայում է իշխանությունների պատրաստակամությունը՝ աջակցել ճյուղին։ Սի Ցզինպինի այցելությունից հետո այդ արտադրանքի չինացի արտադրողների բաժնետոմսերը սրընթաց աճ են արձանագրել։ Մասնավորապես, China Rare Earth Holding ընկերության արժեթղթերը Հոնկոնգի ֆոնդային բորսայում երեքշաբթի բարձրացել են 108 տոկոսով։

Չինաստանը աշխարհում ամենախոշոր հազվագյուտ հողերի մետաղներ արտադրողն է եւ դրանց կարեւոր մատակարարողը ԱՄՆ։ Երկիրը բավարարում է այդ հումքի գլոբալ պահանջարկի 80 տոկոսը, որը խիստ պահանջված է բարձրտեխնոլոգիական ոլորտում։ Այդ խմբին են պատկանում 17 տարրեր, որոնք օգտագործվում են էլեկտրոնիկայում, քիմիական, մեքենաշինական արդյունաբերությունում, օպտիկայում, ռազմական նշանակության տեխնոլոգիաներում եւ շատ այլ ոլորտներում։ 2018-ին Չինաստանն արդյունահանել է 120 հազար տոննա հազվագյուտ հողերի տարրեր՝ համաշխարհային ընդհանուր արտադրության մոտ 71 տոկոսը։

Ինչպես նշում է թերթը, ԱՄՆ-ը միտումնավոր է բացառել ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող այս հումքային ապրանքները տուրքերի տակ դրված չինական արտահանման արտադրանքի ցուցակից։

Մայիսի 10-ից ԱՄՆ-ը կրկին 10 տոկոսից 25 տոկոսի է բարձրացրել 200 մլրդ ընդհանուր արժողությամբ չինական ապրանքների մաքսատուրքերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաեւ հանձնարարել է սկսել տուրքերի բարձրացման գործընթաց եւս 300 մլրդ արժողությամբ չինական ապրանքների համար։ Իր գործողություններն ամերիկյան կողմը բացատրել է նրանով, որ Պեկինը հեռանում է պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել ավելի վաղ առեւտրային հարցերի շուրջ խորհրդակցություններում։ Ի պատասխան՝ Չինաստանի իշխանությունները մայիսի 13-ին հայտարարել են, որ հունիսի 1-ից պատասխան տուրքեր կմտցնեն ԱՄՆ-ից եկող 60 մլրդ դոլար ընդհանուր արժեքով ավելի քան 5 հազար ապրանքատեսակների հանդեպ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ