News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կամբոջայի ռազմական ոստիկանությունը մայրաքաղաք Պնոմպենում փակել է  ծխախոտի գործարանը, որտեղ ծխախոտում սղոցուք են ավելացրել, հաղորդում է Amarin TV-ն:

Այս տարվա փետրվարին բացված գործարանը առանց լիցենզիայի արտադրել է հայտնի չինանական եւ միջազգային ապրանքանիշների ծխախոտներ՝ ծխախոտում ակացիայի սղոցուք ավելացնելով:

Գործարանի աշխատաքնի ստուգման մասին դիմումը ռազմական ոստիկանություն ուղարկել էր շրջանի վարչակազմը, որտեղ այն գտնվում է:

Ստուգման արդյունքում գործարանը փակվել է, արտադրությամբ զբաղվող ընկերության ունեցվածքը կալանավորվել է, իսկ ձեռնարկության սեփականատերը ձերբակալվել, հաղորդում է հեռուստաալիքը:

Նախկինում Թաիլանդի ոստիկանությունը եւ մաքսային ծառայությունը բազմիցս ձերբակալել էին մաքսանենգ ծխախոտների խոշոր խմբաքանակներ, որոնց մեջ կողմնակի խառնուրդներ էին հայտնաբերվել:

Անցյալ տարվա սեպտեմբերին Վիետնամում ոստիկանությունը փակել էր սուրճի գործարան, որտեղ սուրճի մեջ քաշի համար ավելացնրել էին օգտագործված էլեկտրական մարտկոցների պարունակությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ