News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմը դիտարկում է սեւ ցուցակում չինական  Hikvision ընկերությանը (ամբողջական անվանմումը Hangzhou Hikvision Digital Technology) ներառելու նպատակահարմարությունը, որը զբաղվում է տեսահսկման համակարգերի արտադրությամբ եւ մշակմամբ, հաղորդդում է  The New York Times-ը:

Նրա աղբյուրների տվյալներով՝ սեւ ցուցակում ներառելը ենթադրում է Hikvision-ի հասանելիության սահմանափակում ամերիկյան տեխնոլոգիաներին եւ բաղադրիչներին:

Այդ դեպքում ԱՄՆ առեւտրի նախարարությունը ամերիկյան ընկերություններից կպահանջի դիմել դաշնային կառավարությանը այդ չինական ձեռնարկության սարքավորումների բաղադրիչների մատակարարման թույլտվության համար, որն աշխարհում տեսահսկման համակարգերի առաջատար արտադրող է: Թերթը գրում է, որ ԱՄՆ վարչակազմը  առաջիկա շաբաթներին այդ հարցով վերջնական որոշում կընդունի:

Մայիսի 15-ին նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր ստորագրել, որով արտակարգ դրություն է սահմանվում արտաքին սպառնալիքների դեմ ԱՄՆ տեղեկատվա-հաղորդակցային ենթակառուցվածքների պաշտպանության համար:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ առեւտրի նախարարությունը որոշում է  ընդունել չինական Huawei ընկերությանը եւ դրա հետ կապված իրավաբանական անձանց ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով ներառել սեւ ցուցակում, որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 17-ին:

Անցյալ տարվա օգոստոսին Թրամփը հրաման էր ստորագրել, որն արգելում է ԱՄՆ կառավարական գերատեսչություններին օգտագործել Huawei եւ եւս մեկ չինական ընկերության՝ ZTE-ի սարքավորումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ