News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) չորեքշաբթի հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել RISAT-2B արբանյակը, որը կարող է երկրայն մակերեւույթի դիտարկումներ կատարել անգամ խիտ ամպամածության պայմաններում: NDTV-ն հայտնում է, որ 615-կիլոգրամանոց արբանյակով PSLV-C46 տանող հրթիռի մեկնարկը տեղի է ունեցել Բենգալյան ծոցում Շրիհարիկոտա կղզու տիեզերակայանից առավոտյան 05:30-ին:

Այնուհետեւ սարքը հաջողությամբ դուրս է բերվել հանձնարարված ուղեծիր: Արբանյակը կարող է Երկրին հետեւել գիշեր եւ ցերեկ՝ եղանակային ցանկացած պայմաններում եւ «կասկածելու հնարավորություն չի տա» այն դեպքում, եթե Հնդկաստանի ԶՈՒ-ն գործողություն անցկացնի, օրինակ՝ պակիստանյան Բալակոտ քաղաքի վրա ավիահարձակման նման, նշում է հեռուստաալիքը:

Ընթացիկ տարվա փետրվարի 26-ին Հնդկաստանի ԶՈՒ «Միրաժ-2000» կործանիչների-ռմբակոծիչների խումբը Բալակոտի մոտ պակիստանյան տարածքում հարված էր հասցրել «Ջաիշ ե Մուհամմադ» («Մուհամմեդի բանակ») ծայրահեղական խմբավորման ճամբարի վրա: Այդ ժամանակ հնդկական կողմը հայտնել էր մեծ թվով ահաբեկիչների ոչնչացման մասին, բայց Իսլամաբադն իր կողմից հայտարարել էր, որ այդ վայրում ոչ մի ճամբար չի եղել, եւ որ հնդկական օդանավերը ռմբակոծել են անտառապատ լեռնալանջերը՝ վնաս հասցնելով բնությանը: Խիտ ամպամածությունն այդ ժամանակ Հնդկաստանին թույլ չէր տվել ներկայացնել հարձակման արդյունքները ապացուցող արբանյակային լուսանկարներ:

Ամենաժամանակակից ռադարով հագեցած նոր արբանյակը Հնդկաստանի ԶՈՒ-ին հնարավորություն կտա ստանալ ճշգրիտ տեղեկություններ եւ իրենց գործողություններին հետեւել եղանակային ցանկացած պայմաններում: RISAT-2B-ը կարող է նաեւ կիրառվել գյուղատնտեսության, անտառտնտեսության կարիքների եւ տարերային աղետներին հետեւելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փարիզում աճուրդով վաճառքի կհանվի 364 կիլոգրամանոց երկնաքար
Փարիզում աճուրդի կհանվեն տիեզերական օբյեկտներ...
Գիտնականները պատմել են լուսնային նոր հանելուկի մասին
Հետազոտության մասին կարճ զեկույցը հրապարակվել է NASA-ի կայքում․․․
Իրանը առաջիկա ամիսներին ուղեծիր երեկ արբանյակ կհանի
Իրանը վերջին տարիներին մեծ հաջողությունների է հասել տիեզերական տեխնիկայի ասպարեզում․․․
Մահացել է Ալեքսեյ Լեոնովը՝ բաց տիեզերք դուրս եկած առաջին մարդը
86 տարեկանում վախճանվել է տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը...
Virgin Orbit-ը մտադիր է SpaceX-ից շուտ հասնել Մարս
Մինչ այժմ Մարս հասել են միայն չորս պետական կազմակերպություններ՝ «Ռոսկոսմոսը», NASA-ն, ESA-ն եւ ISRO-ն․․․
Գիտնականներին հայտնի է Ծիր Կաթինի կենտրոնում գերծավալուն սեւ անցքի վերջին զարթոնքի մասին
Այդ բացահայտումը կտրականապես փոխում է մեր պատկերացումները Ծիր Կաթինի էության եւ վարքագծի մասին…