News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում 28-ամյա սիրեկանը տարեց սիրեցյալի հայելիների վրա թողել է աստվածաշնչյան ուղերձներ: BBC News-ը հայտնում է, որ կինը հավատացել է, թե իր հետ Աստվածն է շփվում եւ քիչ էր մնում խելագարվեր:

Բենջամին Ֆիլդը երկար ժամանակ ջանացել է հասել 83-ամյա թոշակառու Էնն Մուր-Մարթինի բարեհաճությանը: Նրան նամակներ է գրել, բացիկներ ուղարկել, սիրային բանաստեղծություններ գրել եւ ակնարկել ամուսնության մասին: Այս ամբողջ ժամանակահատվածում Ֆիլդը սիրեցյալից փող է խնդրել: Տղամարդը պնդում է, որ իրեն 27 հազար ֆունտ սթերլինգ էր հարկավոր հիվանդ եղբորը բուժելու համար:

Մուր-Մարթինը շուտով հայելիների վրա նկատել է աստվածաշնչյան ակնարկներով տարօրինակ գրառումներ. «Այն ամենը, ինչ Նրան կտաս, Նա կվերադարձնի քեզ», «Քո մտադրությունները սուրբ են, քո աշխատանքը դեռեւս չի կատարվել, հոգածություն դրսեւորիր եւ կատարիր քեզ Աստծո կողմից տրված հանձնարարությունը» եւ «Աղոթիր Բենի համար, Բենը սիրում է քեզ»: Հավատացյալ կինը որոշել է, որ իր հետ Աստվածն է շփվում, սկսել է անհանգստանալ իր հոգեկան վիճակի համար եւ որոշել է տունը թողնել սիրեկանին: Սակայն մահվանից կարճ ժամանակ առաջ նա միտքը փոխել է, քանի որ որոշել է, որ Ֆիլդը փորձել է իրեն թունավորել:

Կինը շուտով մահացել է բնական մահով, իսկ տղամարդուն կալանավորել են: Ոստիկանները Ֆիլդի հեռախոսի մեջ հայտնաբերել են հայելիների վրայի գրառումների լուսանկարները: Նրան մեղադրում են ծեր կնոջ սպանությունը ծրագրելու համար, որը որպես դժբախտ դեպք էր ներկայացվելու:

Մինչ այդ մեղադրյալը բնակվել է Մուր-Մարթինի հարեւանի՝ համալսարանի 69-ամյա պրոֆեսոր Պիտեր Ֆարքհարի հետ: Նա նախատեսում էր ամուսնանալ տղամարդու հետ, բայց թոշակառու կնոջ հետ ծանոթանալուց հետո նրանից բաժանվել էր: Քննիչները Ֆիլդին կասկածում են պրոֆեսորի սպանության մեջ:

Մեղադրյալը ժխտում է, որ տղամարդուն սպանել է: Նա հավելել է, թե ճիշտ է՝ Մուր-Մարթինին խաբել է, բայց չի համաձայնվել ընկերոջ հետ նրա սպանության ծրագրման մեղադրանքներին:

Գործի դատաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ