News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքան Ռուսաստան է ուղարկել զինվորականների Ս-400 զենիթահրթիռային համալիրներով աշխատել սովորելու համար։ Այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մեր զինվորականների խումբը մեկնել է Ռուսաստան Ս-400-ներով աշխատել սովորելու համար, այն արդեն սկսվել է»,- Աքարին մեջբերում NTV է հեռուստաալիքը։

Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ չի հրաժարվի Ս-400-ներ գնելու ծրագրերից եւ որ ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակը երկիր կհասնի հուլիսին։ ԱՄՆ-ը հայտարարում է, որ Ս-400 համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ չափորոշիչների հետ, սպառնում է պատժամիջոցներով դրանց հնարավոր ձեռքբերման պարագայում եւ քանիցս ասել է, որ կարող է հետաձգել կամ չեղարկել Թուրքիային նորագույն F-35 ինքնաթիռների վաճառքը։ Թուրքիան F-35-ի ստեղծման միջազգային ծրագրի մասնակիցներից է։ Թուրքիայում նաեւ մի քանի անգամ հայտարարել են, որ Ս-400-ները սպառնալիք չեն ներկայացնում ամերիկյան F-35-ների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ