News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան առաջարկել է Թուրքիայի տարածքում ժամանակավորապես տեղակայել ՀՕՊ միջոցներ՝ SAMP-T համակարգեր։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Մենք այս թեմայի շուրջ բանակցություններում որոշակի փուլի ենք հասել։ Նրանք (Ֆրանսիան) առաջարկել են Թուրքիայում տեղակայել SAMP-T համալիր։ Մենք շարունակում ենք աշխատանքն այս ուղղությամբ»,- նախարարին մեջբերում է Hurriyet թերթը։

Գերատեսչության ղեկավարը նշել է, որ այս պահին «Ինջիրլիք կայանում տեղակայված է իսպանական Patriot համալիր, Քահրամանմարաշում՝ Իտալիայի SAMP-T»։

Աքարի խոսքով՝ ֆրանսիական կողմը առաջարկել է ուսումնասիրել Ինջիրլիքում եւ Քահրամանմարաշում ՀՕՊ համակարգերի տեղակայման հնարավորությունը։ «Եթե Թուրքիայի նախագահը նման տարբերակն ընդունելի համարի, մենք կշարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ՝ ի հաստատումն Ֆրանսիայի հետ հարաբերություններում բարի կամքի»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այս պահին խոսքը ֆրանսիական մեկ համալիրի տեղակայման մասին է, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

SAMP-T-ը ՀՕՊ նոր սերնդի համակարգ է, արտադրողն է ֆրանս-իտալական Eurosam կոնսորցիումը։ Թուրքիան ավելի վաղ դիտարկում էր ընկերության հայտը՝ հետագայում մերժված ՀՕՊ միջոցների գնման մրցույթի ընթացքում։ Բայց Անկարան արդեն երկկողմ կարգով շարունակեց ուսումնասիրել համագործակցության տարբերակները համակարգերի արտադրության գործում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ