News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.07
EUR
542.91
RUB
7.61
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Արցախում գործող տասնյակից ավելի քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում ասվում է.

«Մենք՝ ազգային-պետական պատասխանատվությամբ առաջնորդվող արցախահայության ներկայացուցիչներս վերահաստատում ենք միացյալ Հայոց ինքնիշխան պետության անքակտելի, անօտարելի և լիիրավ մաս լինելու և Արցախում օրինավոր պետական իշխանություն հաստատելու քաղաքական վճռականությունը:

Միացումը համազգային գերակա նպատակն է՝ Արցախի և ողջ Հայաստանի անվտանգությունն ու ազգային պետականակերտումը երաշխավորող օրակարգը:

«Անկախության Սերունդ» կուսակցություն,

«Արցախյան Զարթոնք» նախաձեռնող խումբ,

«Արցախի Հանրապետական» կուսակցություն,

«Արցախի Հանրապետության Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն»,

«Բեկում» կուսակցության նախաձեռնող խումբ,

«Ինքնություն և միասնություն» կուսակցություն,

«Միացյալ Հայաստան» կուսակցություն,

«Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ,

«Ռամկավար Ազատական » կուսակցություն,

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցություն,

Ավանեսյան Գագիկ, Հադրութ,

Արզումանյան Հրաչյա, «Աշխարհ» Ռազմավարական կենտրոն,

Իսրայելյան Ռուսլան, ԱրՀ ԱԺ պատգամավոր,

Կարապետյան Արկադի, Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար,

Քանանյան Ալեքսանդր, Քարվաճառ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել