News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Վատթարացնող նորմը կարող է ուժի մեջ մտնել առնվազն 6 ամիս հետո, իսկ ներկրվող ցեմենտի դեպքում 14 հազար դրամի պետական տուրքի սահմանումը հենց վատթարացնող նորմ է ներկրողների համար: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ նման քայլ անելով իրենք վատ ազդակ են տալիս տնտեսությանը:

«Սա շատ վատ նախադեպ է: Հետագայում մենք ի՞նչ ենք բացատրելու այն տնտեսվարողներին, որոնք այլ փոփոխության կարիք են ունենալու եւ մենք անընդհատ այդ նորմը ոտնահարելով փորձելու ենք ժամանակից շուտ կիրառության մեջ դնել: Դա շատ վատ հետեւանք է ունենալու մեր տնտեսության համար»,-ասաց Թանդիլյանը:

Ի պատասխան «Իմ քայլը» խմբակցությունից Հայկ Սարգսյանն ասաց. «Ընդհակառակը, ներդրողները սրանից ավելի կխրախուսվեն, որովհետեւ կտեսնեն, որ ԱԺ-ն լսում է իրենց, հետամուտ է լինում: Որովհետեւ այդ նույն գործարարները, որ կանգնած են փակվելու վտանգի առջեւ, նրանք նույնպես ներդրողներ են: Ինչո՞ւ չեք նրանց նայում ներդրողների աչքերով: Մենք այսօր իրականում պաշտպանում ենք մեր ներդրողներին: Սա ազդակ է նրանց համար, որ կառավարությունը, ԱԺ-ն պատրաստ են օրենսդրական դաշտում փոփոխություններով իրենց ներդրումները պահպանել»:

Իր հերթին, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Թանդիլյանի հնչեցրած մտահոգությանը համաձայն է. «Եթե հարկի դրույքաչափ փոխելիս լինեինք, կասեի, որ դեմ եմ 6 ամսից շուտ դեմ եմ նման փոփոխություն անելուն: Շահութահարկի դեպքում անգամ 6 ամիսն է քիչ: Բայց այս դեպքում այնպես չի, որ հարցը նոր է առաջացել, երկու տարի է խոսում ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ