News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Փորձը ցույց է տալիս, որ մայիսի 28-ի նախաշեմին Ադրբեջանը ավելի ագրեսիվ է դառնում: Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ, Հայաստանի նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:

Քաղաքագետը նկատեց, որ ադրբեջանական կողմը շարունակում է սպառազինությունների մրցավազքը եւ քաղաքական հարթակներում ճնշման փորձերը:

«Այս օրերին հերթական խոշոր զորավարժությունն է անցկացվում՝ տարվա սկզբից ամենամասշտաբայինը:

Մենք չպետք է կորցնենք զգոնությունը, առավել եւս, որ ինչպես ցույց է տալիս նախորդ տարիների փորձը, մայիսի 28-ի նախաշեմին (Հայաստանի եւ Ադրբեջանի առաջին հանրապետությունների ստեղծման օրը) հակառակորդն ավելի ագրեսիվ է դառնում», - ասաց Պողոսյանը:

Ըստ նրա, բանակցային գործընթացում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ընդամենն Ադրբեջանը փորձում է գտնել այլ ուղիներ եւ այլ կերպաներ, կառուցողական գործընկերոջ դեր է խաղում՝ քննարկելով հարցեր, բայց դա միայն պաշտոնական գործընթաց է:

Պատասխանելով ապրիլի 2016-ի իրադարձությունների հետաքննության համար խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու վարչապետի նախաձեռնության մասին հարցին, Թեւան Պողոսյանը նշեց, որ գաղափարը ինքնին դրական է, եթե այն ուղղված է դասեր քաղելուն: «Թող անեն:  Բայց ամենակարեւորն այն է, թե արդյոք կլինեն արդյունքներ եւ ինչ կլինի, երբ կլինեն արդյունքները», - ավելացրեց քաղաքագետը, նշելով, որ դա մեզ համար սառը ցնցուղ էր:

Պողոսյանը նկատեց, որ այդ իրադարձություններից հետո սկսել են ավելի շատ ինժեներական աշխատանքներ կատարել, փոխել են մոտեցումը, ձեռք են բերել դիտարկման եւ ծանուցման համակարգեր:

Որպես հնարավոր բացասական հետեւանք  Պողոսյանը մատնանշեց բռնության փորձերը, ինչը հանգեցնում է պառակտման: «Մինչ մենք այստեղ հարցեր լուծենք, թշնամին չի սպասի: Հետաքննության բոլոր արդյունքները պետք է ծառայեն միասնությանը, այլ ոչ թե պառակտմանը: Միայն միասնության մեջ է հաղթանակը, իսկ պառակտումը տանում է պարտության», - զգուշացրեց Թեւան Պողոսյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնֆլիկտի հանգուցալուծման բանալին Արցախի ժողովրդի իրավունքների ճանաչումն է. Մնացականյանի ելույթը՝ ՄԱԿ-ում
Ցեղասպանության կանխարգելումը շարունակում է դիմակայել լուրջ մարտահրավերների․․․․
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Վաշինգտոնում քննարկման համար ներկայացրել են փաստաթղթերը. Մամեդյարով
Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ բարձրացվել է շփման գծում կայունության ապահովման հարցը...
Ստացել եմ տեղեկություն, որ Մամեդյարով–Մնացականյան հանդիպմանը ձեռք են բերվել պայմանավորվածություններ. Նարեկ Մալյան
ՀՔԾ-ի գրպանային փաստաբանին, մարդու, ով կյանքում գիտական աշխատանք չի արել, մարդ, ով հայտնի է որպես տխմարագույն դեմագոգ...
Ադրբեջանն ու Թուրքիան 2 մեծ զորավարժություններ են կազմակերպել, մենք ի՞նչ ենք արել. Շարմազանով
Փաշինյանի հայտարարությունը հակապետական հայտարարություն է…
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Արցախի եւ Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից հյուսիս-արեւելք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը...
Առաջնագծի անվտանգությունն առաջնահերթ է. ի՞նչ աշխատանք է կատարվել (ֆոտո)
Հակառակորդի կողմից տեսանելի բոլոր ճանապարհներն ապահովված են պաշտպանիչ պատնեշով…