News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է ավազակային հարձակման դեպքի եւ բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 47-ամյա տղամարդուն: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. հունվարի 17-ին տղամարդը, ներկայանալով իբրեւ սոցիալական ծառայության աշխատակից, խաբեությամբ ապօրինի մուտք է գործել Աբովյան քաղաքի՝ 1947թ. ծնված բնակչուհու բնակարան, որպես նպաստառու՝ վերջինիս անվճար գազի կաթսա տրամադրելու պատրվակով պահանջել նրա՝ նպաստառու հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերը:

Այդ ընթացքում օգտվելով 71-ամյա կնոջ բացակայությունից՝ տղամարդը փնտրել է ոսկյա զարդեր եւ գումար, սակայն ոչինչ չի գտել, բայց նկատել է կնոջ ձեռքի ոսկյա մատանին: Այն հափշտակելու դիտավորությամբ, կնոջ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` բյուրեղապակյա վազայով մի քանի անգամ հարվածել է վերջինիս գլխի շրջանին` պահանջելով ոսկյա մատանին: Կինը, վախեցած իր կյանքի եւ առողջության համար սպառնացող ոտնձգությունից, ձեւացրել է, թե, իբր, ուշագնաց է եղել, որից հետո տղամարդը հանել է նրա ձեռքի ոսկյա մատանին եւ դիմել փախուստի:

Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են նույն անձի կողմից կատարված բնակարանային գողությունների այլ դեպքեր եւս: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերջինս ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, այցելելով միայնակ բնակվող կենսաթոշակառուների բնակարաններ եւ ներկայանալով որպես սոցիալական ծառայության աշխատակից՝ խաբեությամբ ապօրինի մուտք է գործել վերջիններիս բնակարաններ եւ օգտվելով տանտիրուհիների անուշադրությունից՝ հափշտակել է գումարներ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (6 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ վիճելի Քաշմիրում փոխհրաձգություն է տեղի ունեցել
Անանդը հայտարարել է, որ Պակիստանը երկուշաբթի եւ երեքշաբթի գնդակոծել է հնդկական բանակի երկու տասնյակ պահակակետ․․․
Կինը կահույք առաքելու պատրվակով մեկ այլ կնոջից հափշտակել էր 110 հազար դրամ
Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի կին խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով...
Այս անկառավարելի վիճակի մեղավորը իշխանություններն են. Վարուժան Ավետիսյանը՝ ոստիկանի սպանության մասին
Դատապարտում եմ անշուշտ և շատ խիստ եմ դատապարտում...
Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող հատվածում հրդեհ է բռնկվել
Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ 80 եղևնի…
Միջադեպ «Զվարթնոց»-ում. Հաշվառողը բռունցքով հարվածել է քաղաքացուն. հնչել են հայհոյանքներ
Հոկտեմբերի 15-ին, ժամը 17-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանները մեկնման սրահի հաշվառման սեղանների մոտից...
Իրավապահները Պռոշյան գյուղում հայտնաբերել են Ազատության պողոտայում ոստիկանից խլված ատրճանակը. դեպքը բացահայտված է
Ոստիկանի հաշվեցուցակային ատրճանակը հայտնաբերվել է կասկածյալների բնակության վայրում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ