News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Դատարանների շենքերն արգելափակելու վարչապետի կոչն անտեղի էր:  Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ, Հայաստանի նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:

Ինչպես նշեց Պողոսյանը, աշխարհում ընդունված է հայեցակարգեր մշակել եւ դրանց հիման վրա ռազմավարություն կամ ծրագիր կառուցել: Մեզ մոտ ամեն ինչ այլ կերպ է տեղի ունենում, եւ մեծամասամբ ելնելով ստեղծված  իրավիճակից:

«2-3 շաբաթ առաջ խոսում էին այն մասին, որ անցումային արդարադատությամբ կզբաղվի ԱԺ-ն եւ կառավարությունը ուրախ կլինի դրա համար: Անգամ օր էին նշանակել: Կփորձեն հասկանալ ինչպես եւ ինչ անել:  Սակայն ինչ-որ բան էր տեղի ունեցել եւ երկուշաբթի երեկոյան հայտարարություն եղավ երկուշաբթի մի շարք գործողությունների կոչով», -ասաց քաղաքագետը՝ միաժամանակ ուրախություն հայտնելով, որ շատ փորձագետներ եւ կուսակցություններ, մտավորականներ փորձեցին միտք արտահայտել, որ պետք չէ այդ անել եւ հետեւանքները կարող են բացասաբար ազդել երկրի հեղինակության վրա:

Ակցիայի փոքրաթիվ մասնակիցները դա կաապում են նրա հետ, որ հասարակությունը սկել է այլընտրանքային կարծիքին լսել:

«Որոշ գնահատականներով ակցիային մասնակցել է 1100, մյուսներով՝ 5 հազար մարդ: Կարեւորը, որ հասարակությունը սկսել է տարբեր կարծիքներ լսել եւ ինքնուրույն գնահատել, թե ինչպես վարվել», - կարծում է Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ ճիշտ կլիներ, որ վարչապետի հնչեցված քայլերը օրակարգ մտնեն եւ բազմակողմանի քննարկվեն, որպեսզի հանրային քննարկումներ տեղի ունենան եւ բոլորը համոզվեն, որ դա նպաստելու  է արդարադատության համակարգի զարգացմանը:

«Նշված 5 կետերում նշվում էր սահմանադրական բարեփոխումների հնարավորությունը: Եթե ամեն ինչ օրենքի շրջանակում լինի, ապա ամեն ինչ լավ է: Սակայն չի կարելի կրկնօրինակել այն, ինչ եղել է այլ երկրում: Հայաստանը սեփական նյուանսները եւ ավանդույթներն ունի: Ամեն ինչ պետք է հայկական պրիզմայով անցնի: Որովհետեւ, եթե անգամ ինչ-որ տեղ փորձը բարեհաջող է եղել, պարտադիր չէ, որ այն Հայաստանում հաջողությամբ պսակվի: Դա վերաբերում է բոլոր ոլորտներին: Սխա՞լ է եղել: Ամոթ չէ սխալն ուղղել: Հարկավոր է դասեր քաղել սխալներից, որպեսզի դրանք չկրկնվեն», - նշեց Պողոսյանը:

Դրական գնահատելով օմբուդսմենի եւ քաղաքական ուժերի հայտարարությունները, քաղաքագետը հիշեցրեց, որ նախագահը եւս հանդես է եկել հայտարարությամբ:

Հարցին, արդյոք այն բավարար էր ներկայիս իրավիճակում, նախագահի խորհրդականը հարցրեց, թե ինչ էին ակնկալվում նախագահի ներկայիս լիազորությունների շրջանակում: Ըստ Պողոսյանի, նախագահն ունի երկու հնարավորություն` հանդես գալ հայտարարությամբ կամ դիմել Սահմանադրական դատարան:

«Ինչ լիազորություններ ունի նախագահը, բացի նրանից որ կարող է հիշեցնել Սահմանադրության մասին: Նա հիշեցրեց, որ կա իշխանության երեք ճյուղ եւ դրանք պետք է հարգել: Եվ բոլոր քաղաքացիներին Սահմանադրությունը հարգելու ուղղակի կոչ կար», - նկատեց Պողոսյանը:

 «Բոլորս հասկանում ենք, որ հարկավոր է ինչ-որ բան անել: Չկա այնպիսի համակարգ, որը բարելավման կարիք չունի: Կա անցումային արդարադատության գաղափար: Եկեք քննարկենք: Տեսնենք դա մերն է, թե ոչ: Եթե ոչ՝ հրաժարվել:Նույնը վերաբերում է վեթթինգին: Որոշ երկրներում փորձը դրական է:  Ալբանիայում մոտ մեկ տարի դատական համակարգը չէր աշխատում: Մենք դրան պատրա՞ստ ենք: Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչն է մեզ համապատասխանում, իսկ ինչը՝ ոչ: Առաջ նայել, այլ ոչ թե ուրախանալ, որ վաղը ինչ-որ բան կստանանք: Երկարաժամկետ հեռանկարով նայել: Ինչ կտա 10, 20 տարի հետո: Բայց դա չի նշանակում, որ եղած համակարգերը պետք է կասեցնել: Հաջողված համակարգերը վերափոխմամբ են ստեղծվում, այլ ոչ թե ոչնչացմամբ»,- նշեց Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ միջազգային հանրությանը թույլ տվեց ստանալ երկու լծակ՝ մեկն ասում է՝ «դուք չեք պահպանել իշխանության երկու թեւերի միջեւ պարիտետը»: Մյուսը՝ «մենք պատրաստ ենք նպաստել դատական համակարգի կայացմանը»: Երկրորդը ժամանակի ընթացքում կարող է վերածվել կոնֆետի: Եվ երկուսն էլ կօգտագործվեն, որպեսզի Հայաստանին հետագա քայլերի խթանեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Freedom House. ՀՀ իշխող ուժի կողմից քաղաքապետների իմփիչմենթի ձևը կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը
Կազմակերպությունն իր ամփոփման մեջ նշում է, որ նոյեմբերին Հայաստանն ընդունել է հարկաբյուջետային...
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Մեղադրյալների թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և սոցցանցերի ակտիվ օգտատերեր...
Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան
Երեկ ժամը 13.10-ից ես եւ իմ գործընկեր փաստաբան Վարազդատ Հարությունյանը բարձրաձայնում էինք...
«Հրապարակ». Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար
Եթե, օրինակ, ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք...
«Ժողովուրդ». Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից
Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից: «Ժողովուրդ»...
«Հրապարակ». Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն
Քանի որ մենք շատ միջազգային ծրագրեր ունենք, այդ թվում՝ բնապահպանական, ներդրումային, քաղաքաշինական...
Ամենաշատ