News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անասնաբույժի օրն առաջին անգամ նշելը անասնաբույժներին  ուշադրություն դարձնելու եւ այդ մասնագիտությունը հանրայանցնելու նպատակ ուներ, քանի որ կադրերի պակաս կա այդ ոլորտում։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ ներկայացնելով անցնող տարում ՍԱՏՄ կատարած աշխատանքը։

Նրա խոսքով՝ իրենց կողմից ներդրվել է համակարգ, որը թույլ կտա ավելի պրոֆեսիոնալ կադրեր ունենալ։ Մասնավորապես, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կահավորել են երեք լաբորատորիաներ վերջին լաբորատոր տեխնիկայով, որ ուսանողները կարողանան պրակտիկ պարապմունքներ անցնել։

«Կասեք, որ սնունդը դրանից չի դառնա անվտանգ, իսկ ինձ համար կարեւոր է, որ այսօրեական եւ մեկ խնդիր լուծելով մենք մեր աշխատանքը որակյալ եւ կարեւոր չենք դարձնի»,–նշեց Գերոգի Ավետիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ ՍԱՏՄ–ի համար հաջորդ կարեւոր խնդիրը վերահսկողության անուղղակի մեխանիզմերի ստեղծումն է, որոնց մեջ մտնում է  այդ մարմնի համագործակցությունը հանրային սեկտորի եւ լրատվամիջոցների հետ. «Մենք կարող ենք բոլորին դիտարկել մեզ գործընկեր եւ համագործակցել նրանց հետ։ Սակայն, բարդանում է խնդիրը նրանով, որ մեկ սայթաքում պետական մարմնի կողմից կբերի նրան, որ մենք վստահությունը կկորցնենք, իսկ առանց վստահության ինչ գրծընկերություն, առանց գործընկերության ինչ վերահսկողություն»։

Գեորգի Ավետիսյանը իր կողմից ղեկավարվող մարմնի սայքաքումներից է համարում աշխատողների կողմից կաշառք վերցնելու հնարավոր դեպքերը, ուստի ինքը բամիցս զրուցել է աշխատակիցների հետ այդ թեմայով. «Սայթաքումների մեկը կամայական աշխատակցի կողմից կաշառք վերցնելն է։ Այս պարագայում ուզում եմ նշել, որ իմ մեկ տարվա ընթացքում բազմիցս խոսել եմ աշխատակիցների հետ եւ բազմիցս առաջարկել եմ դնել հակառակ մարդու տեղը, արդյոք նրանց դուր կգար, որ որեւէ պաշտոնյա գումար վերցնի չաշխատելու դիմաց»։

ՍԱՏՄ ղեկավարի խոսքով՝  իրենք բիզնեսին բերել ենք այնպիսի դաշտը, որտեղ բիզնեսին զգոն են պահում։

Տպել
Ամենաշատ