News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Եթե բուքմեյքերական գրասենյակները փակվեն, մենք կունենանք պետությանը 3 մլրդ դրամի չափով վնաս: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ տնտեսական հանձնաժողովում «Վիճակախաղերի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նա դիմեց կառավարության ներկայացւոցչին ասելով. «Ո՞նց եք ասում ոչ էական վնաս է: Որ ասում եք՝ ոչ էական, ինչքա՞նն է պետության համար էականը: Մեկ միլիարդը, 10 մլիդարդը, ինչքա՞նն է վափշե էական: Կամ որ ասում եք, այդ գրասենյակներում աշխատողները աշխատավարձ ստանում եւ հարկեր մուծում են կրվողների հաշվին:

Հիմա եթե այդ կրվողները գնան օնլայն տիրույթում կրվեն, ու այս աշխատողներն էլ իրենց աշխատավարձը չստանան, հարևկերն էլ չտան, ո՞րն է ավելի լավ: Ավելին, օնլայն տիրույթում ավելի շատ են կրվում, քան կանխիկում: Խնդրում եմ ինձ ասեք, թե կառավարության համար  վափշե ո՞րն ա էական վնասը»:

Նշենք, որ ավելի վաղ Հայկ Սարգսյանը նշել էր, որ 2010 թվականին բուքմեյքերական ընկերությունների ծավալը բոլորը միասին կազմել է 14 մլրդ դրամ, իսկ արդեն 2018-ին այդ թիվը հասել է 306 մլրդ դրամ, այսինքն աճել է 23 անգամ: Նրա խոսքով, այդ 306 մլրդ դրամից բյուջե է մուտքագրվում 4 մլրդ դրամ ընդամենը, այսինքն շրջանառության 1,4 տոկոսը: «Եթե մենք կարողանանք սրա դեմն առնել եւ այդ 306 մլրդ դրամն ուղղվի այլ ճյուղեր, կունենանք մոտավորապես 20 մլրդ դրամի մուտքեր բյուջե»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը
Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության...
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների...
Քննարկվել են անտառների պահպանության, ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրները. հանդիպում ՇՄ նախարարությունում
Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով...
Փորձագետ. Հայաստանի իրական տնտեսությունից դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար
Մի երկրի համար, որն ունի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և անընդհատ փորձում է ռեսուրսներ ներգրավել դրսից, սա շռայլություն է
Ամենաշատ