News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ավագանու Կանոնադրությունում փոփոխություններ են մտցվել, որոնց համաձայն նրա անդամներին հնարավորություն է տրվելու հարցուպատասխան կազմակերպել քաղաքապետի, փոխքաղաքապետերի եւ վարչության պետերի հետ, ինչպես նաեւ 3 րոպե տեւողությամբ հայտարարությամբ հանդես գալ: Համապատասխան որոշումը ընդունվել է Երեւանի ավագանու մայիսի 22-ի նիստում:

Երեւանի ավագանու անդամները կարող են ամիսը մեկ անգամ բանավոր կերպով հարցեր ուղղել, ինչպես նաեւ կարծիք արտահայտել որոշակի հարցի վերաբերյալ:

Գործող Կանոնադրության համաձայն՝ Երեւանի ավագանու նիստերի ժամանակ երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ պետք է  քաղաքապետի, փոխքաղաքապետերի եւ վարչության պետերի հետ հարցուպատասխան անցկացվի:

Գործնականում դրանք անցկացվում են երկու ամիսը մեկ անգամ: Դա նշանակում է, որ Ավագանու անդամները մեկ տարում 4 նման հնարավորություն են ունեցել: Բացի այդ Կանոնադրությամբ չէր նախատեսվում քննարկման ժամանակ քաղաքային նշանակության հարցերի հնչեցում, այս կան այն հարցերով կարծիքի արտահայտում:

Նախագծի հեղինակը «Լույս» խմբակցությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ