News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ավստրիայի ֆինանսների նախարար Հարթվիգ Լյոգերը կդառնա Ավստրիայի փոխկանցլեր Հայնց-Քրիստիան Շտրախեի փոխարեն։ Այս մասին տեղեկացրել են Ավստրիայի դաշնային կանցլերի գերատեսչությունում, գրում է Մամուլի ավստրիական գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Չորեքշաբթի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելենը երդում կվերցնի անցումային կառավարության՝ որպես նախարարներ կանցլեր Սեբաստիան Կուրցի կողմից առաջադրված փորձագետներից։ Նրանք կփոխարինեն Ավստրիական ազատության կուսակցության (ԱԱԿ)՝ հրաժարական տված նախարարներին։ Արտգործնախարար Կարին Քնայսլը ասել է, որ որոշել է մնալ պաշտոնին արտաքին քաղաքականության տարբեր ոլորտներում ձեռք բերած հաջողությունների եւ ընտրած գիծը շարունակելու ցանկության պատճառով։

ՆԳՆ ղեկավարի պաշտոնը Հերբերթ Կիկլի փոխարեն կզբաղեցնի Գլխավոր դատարանի նախկին նախագահ Էքարթ Ռատցը, Նորբերթ Հոֆերի փոխարեն տրանսպորտի, նորարարությունների եւ տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը կստանա Austro Control օդային շարժման վարչության տնօրեն Վալերի Հաքլը, Մարիո Կունասեկի փոխարեն պաշտպանության նախարար կդառնա կադրային սպա Յոհան Լուիֆը, Բեաթե Հարթինգեր-Քլայնի փոխարեն աշխատանքի, սոցիալական գործերի, առողջապահության եւ սպառողների իրավունքների պաշտպանության նախարար կդառնա այդ գերատեսչության վարչության նախկին տնօրեն Վալթեր Փյոլթները։

Ավստրիան պատրաստվում է Ազգային խորհրդի արտահերթ ընտրություններին 2019-ի սեպտեմբերին։ Դրանց անցկացման պատճառը ԶԼՄ-ներում տեսանյութի հրապարակումն է ԱԱԿ նախկին առաջնորդ Հայնց-Քրիստիան Շտրախեի մասնակցությամբ։ Կադրերում նա եւ նրա օգնական Յոհան Գուդենուսը անծանոթ ռուսախոս կնոջ հետ քննարկում են  հանրահայտ Kronen Zeitung պարբերականը գնելու եւ ԱԱԿ ընտրարշավի տեղեկատվական աջակցության մասին հարցը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ Ավստրիայում շինարարական պետպայմանագրերի հասանելիության խոստման դիմաց։ Ավստրիայի կանցլեր եւ Ավստրիայի ժողովրդական կուսակցության առաջնորդ Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ այդ կադրերի հետ կապված՝ ԱԱԿ-ի հետ հետագա համագործակցության հնարավորություն չի տեսնում կոալիցիոն կառավարությունում՝ իշխանության չարաշահման կասկածներից ելնելով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ