News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն նախազգուշացրել է զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին եւ մասնակիցներին լուրջ հետեւանքների մասին։ Անկարգությունները երկրի մայրաքաղաքում սկսվել էին համընդհանուր ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո։ Այս մասին պետության ղեկավարն ասել է լրագրողներին չորեքշաբթի օրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Իրավակարգի ուժերը կնախաձեռնեն բոլոր անհրաժեշտ միջոցները նրանց դեմ, ովքեր անկարգություններ են հրահրել։ Զինված ուժերը եւ ոստիկանությունը կգործեն օրենքներին համապատասխան»,- ասել է Վիդոդոն, որի խոսքերը մեջբերում է Detik լրատվական պորտալը։ Նա նաեւ ընդգծել է, որ «կառավարությունը չի հաշտվի նրանց հետ, ովքեր խափանում են անվտանգությունը, դեմոկրատական գործընթացները եւ պետության միասնականությունը»։

Բացի այդ,  նախագահը Ինդոնեզիայի բնակիչներին կոչ է արել «չերկյուղել կատարվածից»։

Բողոքի գործողությունները Ջակարտայում սկսվեցին երեքշաբթի, ապրիլի 17-ին տեղի ունեցած համընդհանուր ընտրությունների վերջնական արդյունքները հայտարարելուց հետո։ Ինչպես տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արիֆ Բուդիմանը, Վիդոդոն հավաքել 55,5 տոկոս ձայն, իսկ նրա միակ մրցակից, պահեստի գեներալ Պրաբովո Սուբիանտոն՝ 44,5 տոկոս։ Ընդդիմադիր թեկնածուի շտաբում ասել են, որ համաձայն չեն արդյունքների հետ եւ հայտարարել են Սահմանադրական դատարան հայց ներկայացնելու մտադրության մաին։ Նրանց խոսքով՝ անմիջապես քվեարկության, իսկ հետո նաեւ ձայների հաշվարկի ժամանակ հայտնաբերվել են զանգվածային խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների ելքի վրա։

Ինչպես չորեքշաբթի տեղեկացրել է Ջակարտայի քաղաքապետ Անիս Բասվեդանը, մոտ վեց մարդ մահացել է, ավելի քան 200 հոգի ստացել են տարբեր վնասվածքներ գիշերային անկարգություններից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ