News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում քաղաքացիների ունեցած դժվարությունների հանգամանքները պարզելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից NEWS.am–ին հայտնում են, որ Պաշտպանի հանձնարարությամբ՝ իրավասու մարմինների հետ իրականացվում են աշխատանքներ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով:

Ավելի վաղ հայտնել ենք, որ արդեն մի քանի օր է լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ NEWS.am–ին ահազանգած առեւտրականները պնդում են, որ 5–րդ օրն է Սահմանապահ զորքերի աշխատակիցները ավտոմատներով զինված իրենց փակել են անցակետի անգարում եւ թույլ չեն տալիս դուրս գալ։

Բանն այն է, որ առեւտրականները մայիսի 18–ին Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերությունների միջոցով ապրանքներ են տեղափոխել Հայաստան, որոնք սակայն անհասկանալի պատճառներով մաքսատանը խառնվել են իրար։

5–րդ օրը մաքսակետի անգարում գիշերող առեւտրականները պնդում են, որ չեն կարողանում ապացուցել թե բեռներից որն ումն է, իսկ մաքսակետում ըստ առեւտրականների պատմածի՝ հրաժարվում են վերադարձնել բեռը՝ պնդելով, որ այն պետք է բռնագանձեն։

ԱԱԾ–ից մեզ հայտնել էին, որ կատարվածի առնչությամբ քննություն է ընթանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ