News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կառավարությանը հանձնարարել է գտնել մասնավոր ընկերություն, որպեսզի Կանադային վերադարձնի երկրի տարածք ապօրինաբար ներկրված աղբը, տեղեկացնում է ABS-CBN հեռուստաալիքը՝ հղում կատարելով նախագահի ներկայացուցիչ Սալվադոր Պանելոյին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Դուտերտեն վշտացած է Կանադայի անգործությունից աղբահանման առիթով։ Այդ վիրավորական ձգձգման պատճառով նախագահը հանձնարարել է համապատասխան վարչությանը գտնել մասնավոր նավագնացային ընկերություն, որը կանադական աղբը հետ կտանի Կանադա։ Ֆիլիպիններն իր վրա կվերցնի բոլոր ծախսերը»,- հեռուստաալիքը մեջբերում է Պանելոյի հայտարարությունը։

«Եթե Կանադան աղբը չընդունի, մենք այն կթողնենք նրա տարածքային ջրերում»,- ավելացրել է Պանելոն։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ֆիլիպինները հետ է կանչել իր դեսպանին եւ հյուպատոսներին Կանադայից այն պատճառով, որ կանադական կողմը չի տարել 2013-ին ապօրինաբար այստեղ բերված աղբը։ Ի պատասխան՝ Կանադայի իշխանությունները հայտարարել են, որ հիասթափված են Ֆիլիպինների որոշումից, ընդ որում՝ երկրի ԱԳՆ-ն հաստատել է աղբահանման պարտավորությունը։ Ավելի վաղ կանադական իշխանությունները հրաժարվում էին վերադարձնել աղբը՝ վկայակոչելով լիազորությունների բացակայությունը՝ պարտավորեցնելու մասնավոր փոխադրողին անել դա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ