News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հազիվ թե կարելի է ընդունելի համարել այն գործողությունները, որոնք ձեռնարկվեցին Հայաստանում գործադիր իշխանության կողմից գործող դատարանների հանդեպ մայիսի 19-20-ին։ Այս մասին երկրի դատական համակարգի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների առիթով ասվում է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության հայտարարությունում, որն ստացել է NEWS.am-ը։

«Նախ՝ այդ գործողությունները ենթադրում էին աննախադեպ ճնշման գործադրում իշխանության դատական ճյուղի վրա, որը Սահմանադրության համաձայն՝ անկախ է։ Կառավարող կուսակցությունը նորից, ինչպես եւ անցած տարվա աշնանը, ստեղծեց արտակարգ իրավիճակի ռեժիմ եւ այդ պայմաններում հայտարարեց միջոցների մասին, որոնք չեն համապատասխանում իրավական պետությունում քաղաքական գործընթացների նորմալ տրամաբանությանը։ Երկրորդ՝ անձնական քաղաքական նախապատվություններն ակնհայտորեն այս ամբողջ իրավիճակում կարեւոր դեր են խաղացել։ Մեր երկրի ազգային շահերին «անձերի անցման նման մոտեցումը» չի կարող չվնասել։ Ցանկացած քաղաքական հակասություն պետք է լուծվի իրավական դաշտում եւ առողջ քաղաքական մրցակցության շրջանակում։

Այս առնչությամբ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը անհրաժեշտ է համարում մնալ գոյություն ունեցող իրավական դաշտում եւ ձեռնպահ մնալ դատական իշխանության «մաքրումներից», որոնք հազիվ թե ըմբռնումով ընդունվեն ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ մեր միջազգային գործընկերների կողմից։

Դատական բարեփոխումը, ինչպես եւ ցանկացած այլ բարեփոխում մեր երկրում, պահանջում է շատ ավելի կշռադատված մոտեցումներ, այդ թվում նոր կադրերի երկարատեւ աճեցում եւ ներգրավում, դատական որոշումների կայացման գործընթացի թափանցիկության բարձրացում, դատարանների աշխատանքի տեխնիկական կողմի կատարելագործում»,- նշվում է հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ