News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովն այսօր ժամը 16։00–ին խորհրդի արտահերթ նիստ է գումարելու: Օրակարգում ընդգրկված է նաև  «Լուսավոր Հայաստան» խմբակցության Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու հարցը: Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Արեն Պետունցը։

Նշենք որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն այս օրերին հաջողվել է արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքել 36 պատգամավորի ստորագրություն: ԼՀԿ-ի՝ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը միացել էին նաև ԲՀԿ–ական պատգամավորները։

Հիշեցնենք, որ ԼՀ խմբակցությունը մայիսի 20–ին առաջարկել էր արտահերթ նիստ հրավիրել և քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, սակայն, նշել էր, ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ԼՀԿ–ի նախաձեռնության մեջ որոշ ձեւակերպումների հետ կապված խնդիրներ կան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ