News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի մեծ դահլիճում մայիսի 26-ին կանցկացվի «ՆԵԻՐՈ» ճապոնական երաժշտական երկրորդ մրցույթ-փառատոնը: Փառատոնը կազմակերպում է  հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակաման կենտրոն «ԻՐՈՀԱ» ՀԿ-ն՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և Հայ-Ռուսական համալսարանի աջակցությամբ:

Փառատոնի ժամանակ մրցույթի մասնակիցներն ու փառատոնի հյուրերը կկատարեն ինչպես ժամանակակից, այնպես էլ ավանդական ճապոնական երգեր: Կլինեն նաև պարային և գործիքային կատարումներ:

Միջոցառման աջակիցներն են՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը,  Հայ-Ռուսական համալսարանը,  Հոտելիեր, Մեդիա գրուպ, Վի Էնն և Ասյա-Արարատ թրեվլ  կազմակերպությունները:

Մուտքն ազատ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ